Բաժիններ՝

15 նորածին է մահացել Պակիստանի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 15 նորածին է մահացել: Այս մասին հայտնում է Geo հեռուստաալիքը՝ հղում անելով փրկարար ծառայություններում իր աղբյուրներին։

«Առնվազն 15 նորածին է մահացել այն բանից հետո, երբ հրդեհ է բռնկվել Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտի գինեկոլոգիական բաժանմունքում»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հրդեհը սկսվել է այն բանից հետո, երբ պայթել է օդորակիչի կոմպրեսորը։ Այդ պահին բաժանմունքում 16 երեխա է եղել, նրանցից միայն մեկին հաջողվել է փրկել։ Փրկարարական ծառայությունների ներկայացուցիչները հայտնել են, որ հրդեհն արդեն մարվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31