Ուզբեկստանի նախագահը հյուրընկալել է ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությանը
Ուզբեկստանի նախագահ Շավքատ Միրզիյոևն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը, որի կազմում են՝ Ջեյսոն Սմիթը, Գրեգ Մերֆին, Ռոննի Ջեքսոնը և Էդվարդ Քեյսը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը և առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:
Քննարկումները կենտրոնացել են ոչ թե լայն քաղաքական հարցերի, այլ փոխգործակցության կոնկրետ ոլորտների զարգացման վրա:
Կոնգրեսի պատվիրակության այցը ցույց է տալիս, որ ամերիկա-ուզբեկական փոխգործակցությունը դուրս է գալիս դասական միջպետական օրակարգի սահմաններից և ստանում երկարաժամկետ ինստիտուցիոնալ գործընկերության բնույթ: Ուզբեկստանը ձգտում է դառնալ ոչ միայն արտաքին ներդրումների ստացող, այլև նոր արտադրական, էներգետիկ և տրանսպորտային կապերի լիիրավ մասնակից: ԱՄՆ-ի հետ հարաբերությունները Տաշքենդի համար դառնում են սեփական տնտեսական սուբյեկտայնության ընդլայնման գործիքներից մեկը՝ առանց այլ ուժային կենտրոնների հետ փոխգործակցությունից հրաժարվելու:

