Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային ծննդյան օրվա առթիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ծննդյան օրվա կապակցությամբ։
«Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։
Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ՝ Ձեր պատասխանատու պաշտոնում։ Խնդրում եմ իմ ջերմ ողջույնները փոխանցել Իլհամ Հեյդարովիչին և Ձեր ընտանիքի բոլոր անդամներին», – ասվում է ուղերձում։

