Բաժիններ՝

Օդեսայի մարզում հրկիզել են տեղական ԶԼՄ-ի խմբագրությունը

Անհայտ անձինք լույս հոկտեմբերի 21-ի գիշերը Օդեսայի մարզում հրկիզել են «Ալտերնատիվա.օրգ» հրատարակության խմբագրությունը: Այդ մասին հոկտեմբերի 21-ին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի լրագրողների ազգային միության ղեկավար Սերգեյ Տոմիլենկոն:

«Լույս հոկտեմբերի 21-ի գիշերը Օդեսայի մարզի Օվիդիոպոլում հրկիզել են «Ալտերնատիվա.օրգ» հրատարակության խմբագրությունը: Սա արդեն երկրորդ հանցագործությունն է, որը տեղական անկախ մեդիայի նկատմամբ կատարվել է շաբաթվա ընթացքում: Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին, «Ալտերնատիվա.օրգ»-ի գլխավոր խմբագիր Ռոման Վարշանիձեին երեք անհայտ անձինք ծեծել էին նկարահանումների ժամանակ»,-Տոմիլենկոն գրել է Facebook-ի իր էջում:

Նա հաղորդել է, որ, վկաների խոսքով, երկու անհայտ անձինք կոտրել են պատուհանը եւ այնտեղից հրկիզիչ խառնուրդով շիշ նետել: Հրդեհի հետեւանքով այրվել են խմբագրության կահույքը եւ հատակը, տեխնիկան չի այրվել: «Ուկրաինայի լրագրողների ազգային միությունը դատապարտում է հարձակումը լրագրողի վրա, բողոքում մեդիաներին կոպիտ ձեւով ահաբեկելու դեմ, որը հանդիսանում է խմբագրության հրկիզումը, եւ իրավապահներին կոչ է անում՝ օպերատիվ կերպով հետաքննել հանցագործությունները»,-գրել է Տոմիլենկոն եւ հավելել, որ խմբագրության հրկիզումը եւ լրագրողին ծեծելը կարող են վկայել այն մասին, որ իրենց ցանկանում են վախեցնել տեղական ընտրություններից առաջ: Ուկրաինայի խորհրդարանը հոկտեմբերի 25-ին նշանակել է տեղական ընտրություններ, ընդ որում՝ դրանք չեն կայանա Կիեւի կողմից չվերահսկվող Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս