Հաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմը
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել․
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, 19.2-րդհոդվածի 1-ինև 7-րդ մասերով, ինչպես նաև հիմք ընդունելով 8-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին կետը և Ազգային ժողովի 2026 թվականի օգոստոսի 10-ի ԱԺՈ-2-Ն որոշումը՝ կարգադրում եմ.
1. Հաստատել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի կազմը`
- Մարիա Կարապետյան Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
- Լիաննա Գասպարյան Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Ուժեղ Հայաստան» խմբակցություն
- Զարուհի Բաթոյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
- Մարիամ Պողոսյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
- Արման Եղոյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
- Վիլեն Գաբրիելյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
- Մամիկոն Ասլանյան «Ուժեղ Հայաստան» խմբակցություն
- Հարություն Հարությունյան «Ուժեղ Հայաստան» խմբակցություն
- Աղվան Վարդանյան «Հայաստան» խմբակցություն
- Լիլիթ Գալստյան «Հայաստան» խմբակցություն:
2. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փոխարինող անդամներ՝ Տիգրան Գալստյան, Սարգիս Խանդանյան, Սիսակ Գաբրիելյան, Արուսյակ Ջուլհակյան և Ալխաս Ղազարյան, «Ուժեղ Հայաստան»խմբակցության փոխարինող անդամներ՝ Դավիթ Ղազինյան, Արեգա Հովսեփյան, Հայկ Ֆարմանյան, «Հայաստան» խմբակցության փոխարինող անդամներ՝ Գեղամ Մանուկյան, Արթուր Խաչատրյան»:

