«Նույնիսկ մոլի հակառուսական տրամադրություն ունեցողները հասկանում են, որ բանալին Մոսկվայում է»․ Արմեն Մինասյան
Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նույնիսկ մոլի հակառուսական տրամադրություն ունեցողները հասկանում են, որ բանալին Մոսկվայում է։ Ի՞նչ ենք հասկանում բանալի ասելով. Մոսկվան միակ մայրաքաղաքն է, որ ի վիճակի է մեր ռեգիոնում կանոնակարգում մտցնել, և կարող է խափանել իրեն դուր չեկած ցանկացած կարգավորման փորձ։
Կրկնում եմ՝ մոլի հակառուս ցանկացած անձ, եթե ունի գեթ մեկ մտածող նյարդային բջիջ, սա հասկանում ա։
Սա հասկանալուց հետո պետք ա նաև գլխի ընկնել, որ Մոսկվան իր «մուժսկոե սլովո»-ն պետք ա վերջում ասի։ Կսպասի մինչև բոլորն իրենց բանտիկները կնկարեն, ու վերջում միայն կասի։
Աղոթքից բացի ոչնչով օգնել չկարողացող Պոմպեոն որոշել ա պրատակոլային լուսանկար ունենալ։ Գրեթե համոզված եմ, որ Պոմպեոն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին ասելու ա՝ գնացեք Մոսկվա, մենք ռուսների հետ կապի մեջ ենք, ինչ լսեք, համարեք, որ մեր անունից են ասում։
Այսինքն՝ ուրբաթ նախատեսված հանդիպումներն ընդամենը նախընտրական քամի են լինելու՝ կարևոր ամերիկացիների համար ու անկարևոր մեզ համար։
Էս ռասկլադի մեջ որն ա Հայաստանի ԱԳ նախարարի Վաշինգտոն կատարելիք այցի իմաստը, եթե դրա ռիսկերն ակնհայտ են։ Այդ այցը համապատասխան օրերով հեռացնում ա հրադադարը։
Իսկ եթե հրադադարը մեզ օդ ու ջրի պես պետք չի, ավելին՝ մենք կարծում ենք, որ հակահարձակմամբ հասնելու ենք Բաքու, ապա Մնացականյանը ճիշտ ա, ու թող փորձի Վաշինգտոնից հետո գնա, օրինակ, Բուենոս Այրես։ Ինձ թվում ա՝ Արգենտինայում ավելի վատ չեն աղոթում»։
Նույնիսկ մոլի հակառուսական տրամադրություն ունեցողները հասկանում են, որ բանալին Մոսկվայում է։ Ինչ ենք հասկանում բանալի…
Gepostet von Armen Minasyan am Mittwoch, 21. Oktober 2020