Անգելա Մերկելի պահպանողական դաշինքը եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) բազմօրյա բանակցություններից հետո կարողացել են համաձայնեցնել կոալիցիոն պայմանագիրը, որը դրվելու է նոր կառավարության աշխատանքի հիմքում:
Վաշինգտոնը խիստ տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում ԿԺԴՀ-ի դեմ նրա հրթիռամիջուկային ծրագրի դադարեցման նպատակով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 7-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից Պոլսո Հայոց պատրիարքարան ուղղված նամակում պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի մասին արված «այսպես կոչված» ձևակերպումը համայնքի շատ անդամների մոտ լուրջ դժգոհություն է առաջացրել:
Իսրայելի օդուժը ռազմական օբյեկտ է գրոհել Դամասկոսի արվարձանում:
Թուրքիայի բանակի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի 19-րդ օրը քրդական կողմի՝ Սիրիայի քրդական ուժերի (YPG-PYD) տված զոհերի թիվը հասել է 999-ի:
Թեհրանը պատասխանի սցենարներ է մշակել ԱՄՆ-ի կողմից Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) խախտման դեպքում. իրանական կողմն արդեն այդ մասին ծանուցել է Մոսկվային:
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) մարտիկները ծանր մարտերից հետո թուրքամետ զինյալներից ազատագրել են սիրիական Աֆրինի շրջանի Շեյխ Խորուզ գյուղը:
Ֆրանսիայի ամենահայտնի տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, երկրորդ օրն է՝ այցելուների համար փակ է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չժոնը, այս շաբաթ Հարավային Կորեա կայցելի Փհենչհանի Օլիմպիական խաղերի պաշտոնական պատվիրակության կազմում:
Ամերիկացի միլիարդատեր Սթիվ Վիննը, որը մի քանի խաղատների սեփականատեր է, թողել է Wynn Resorts սեփական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը այն բանից հետո, երբ նրա հասցեին սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքներ են հնչել:
Հայաստանի արտաքին քաղաքական կարևորագույն հարցերից մեկը երկրի շրջափակման հաղթահարումն է, ինչի համար առանցքային նշանակություն ունեն Հարավային Օսիայի և Աբխազիայի սահմանի բացման վերաբերյալ ռուս-վրացական բանակցությունները: Չնայած այս գործընթացում վերջին շրջանում առկա դրական միտումներին, ներկայում ստեղծվել է բավական անորոշ իրավիճակ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պարտություն է կրել մարտադաշտում եւ զրկվել ֆինանսավորման աղբյուրների 90 տոկոսից, բայց դեռեւս լուրջ սպառնալիք է ներկայացնում:
Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք չի ներկայացնում ՌԴ-ի համար:
Հնդկաստանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները կսկսվեն 2018 թվականին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավարին ցուցում է տվել ԱՄՆ-ի Անկախության օրը՝ հուլիսի 4-ին, զորահանդեսի անցկացման պլան պատրաստել:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, թե Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Ռայմոնդ ՄըքՄասթերը կայցելեն Թուրքիա:
Հարավկորեական Փհենչհանում Օլիմպիական խաղերի անցկացման կապակցությամբ ԱՄՆ-ը որոշում է ընդունել հետաձգել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի պլանավորված փորձարկումը:
Եվրամիությունն անհանգստացած է այն ռազմական գործողությունից, որը Թուրքիան ծավալել է Սիրիայի հյուսիսում:
Էկվադորը կշարունակի պաշտպանություն տրամադրել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստեղծել է ներգաղթյալների եւ ամերիկյան այցագրի հայցորդների ընտրության ազգային կենտրոն:
Առնվազն չորս մարդ է զոհվել, 225-ը՝ վերքեր ստացել եւ 145-ը՝ անհետ կորել Թայվանի արեւելյան մասում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը տեղական ժամանակով փետրվարի 6-ի երեկոյան հավանություն է տվել մինչեւ մարտի 23-ը երկրի ֆեդերալ կառավարության գործունեության ժամանակավոր ֆինանսավորման երկարաձգման օրինագծին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Փորձագիտական հանրությունը բոլոր արգումենտներին անդրադարձավ, բացի, թերեւս, բուն պատճառներից»,- ասաց մեր զրուցակից դիվանագետը Ադրբեջանի նախագահական արտահերթ ընտրությունների մասին.
Շրի Լանկայում զբոսաշրջիկները տեսագրել են չորսմետրանոց պիթոնի, որը մի ամբողջ եղջերու է բռնել ու կերել:
Թուրք ինժեներների կողմից մշակված Sanbot ռոբոտը վերածրագրավորվել է այն բանից հետո, երբ նա մի քանի անգամ փորձել է ընդհատել Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության եւ կապի նախարար Ահմեթ Արսլանի ելույթը:
Դերասանուհի Ումա Թուրմանը Նյու Յորքում բռնաբարվել է, երբ 16 տարեկան էր:
ԱՄՆ-ի ֆունդային շուկաների՝ փետրվարի 5-ի կտրուկ անկումը հանգեցրել է այն բանին, որ աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ 114 մլրդ դոլար են կորցրել իրենց ակտիվներից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անսպասելի որոշում է կայացրել հոկտեմբերին նախատեսվող նախագահական ընտրությունները տեղափոխել ապրիլ, երբ ավարտին է մոտենալու նաև Հայաստանի Հանրապետության անցումը կառավարման խորհրդարանական համակարգին: