ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցության 8-րդ Քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները
Օգոստոս 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Քննարկվել են Կուսակցության 8-րդ Քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքներին առնչվող, ինչպես նաև այլ ընթացիկ օրակարգային հարցեր:

