Իսրայելական բանակը հարվածել է Գազայի հատվածի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի ընդգետնյա ենթակառուցվածքին
Իսրայելական բանակը հարվածել է Գազայի հատվածի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի ընդգետնյա ենթակառուցվածքին՝ ի պատասխան արկի արձակման: Այդ մասին հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հոկտեմբերի 20-ին տագնապի շչակները, որոնք նախազգուշացրել են հնարավոր հրթիռակոծության մասին, սկսել են աշխատել Իսրայելի հարավում, Գազայի հատվածին հարող շրջանում:
Այնուհետեւ հաղորդվել է, որ Գազայի հատվածից մի արկ է արձակվել Իսրայելի կողմը, այն կալանվել է «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային համակարգի կողմից: «Հոկտեմբերի 20-ի երեկոյան արկը Գազայի հատվածից արձակվել էր Իսրայելի տարածքի ուղղությամբ: Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները եւ մարտական ուղղաթիռը հարվածել է ՀԱՄԱՍ-ին պատկանող ընդգետնյա ենթակառուցվածքին, որը գտնվում է Գազայի հատվածի հարավում»,-ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: