Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց

Հակակոռուպցիոն դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդի Սեդրակ Քոչարյանը բերման էին ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։ Իրավապահ մարմինները խուզարկել էին Քոչարյաններին պատկանող մի շարք գույքեր, կապարակնքվել էին բիզնես տարածքներ։ Խուզարկվել էր նաև պատգամավոր Լևոն Քոչարյանի տունը։

Նշենք՝ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են ՀՀ 2–րդ նախագահի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը (մահացել է 2007 թվականին), Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանը, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Արամայիս Որսկանյանը, նրա կինն ու 2 դուստրերը:

Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ էր հարուցել առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31