Բաժիններ՝

Ծխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում է

Թուրք թոքաբան Շևքեթ Օզքայան խոսել է Թուրքիայում ծխելու սովորության ու ծխախոտի սպառման մասին։ Նա նշել է, որ Թուրքիայում մեկ անձը միջինում օրական օգտագործում է 17.1 գլանակ սիգարետ։ Այդ ցուցանիշով Թուրքիան աշխարհում առաջին տեղում է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Երկորրդ տեղում Հունաստանն է՝ միջինում 15.7 գլանակ ծխախոտի սպառմամբ, այնուհետև Իսրայելը՝ 15.5 գլանակ։ Հնգյակը եզրափակում են Ճապոնիան ու Ավստրիան՝ օրական 15.4 գլանակ ծխախոտի օգտագործմամբ։

Ըստ Օզքայայի՝ Թուրքիայում յուրաքանչյուր երկու տղամարդուց մեկը ծխում է, իսկ 18 տարեկանից բարձր կանանց ու աղջիկների շրջանում ծխում է յուրաքանչյուր 4-ից մեկը։

Խոսելով Թուրքիայում ծխախոտի ընդհանուր սպառման մասշտաբների մասին՝ Օզքայան նշել է, որ 2025-ին վաճառվել է մոտ 8 մլրդ տուփ ծխախոտ։ Սպառման այդպիսի ցուցանիշով Թուրքիան աշխարհում երկրորդն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31