Մուսուլմանական երկրները պետք է դաշինք ձևավորեն անվտանգության ապահովման համար․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մուսուլմանական երկրներին կոչ է արել ամրապնդել միասնությունն ու ընդլայնել հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ Մերձավոր Արևելքում երկարատև կայունություն և անվտանգություն ապահովելու համար։

Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը Թեհրանում՝ Իրաքի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ֆաիք Զեյդանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Mehr-ը։

Փեզեշքիանի խոսքով՝ իսլամական միասնության ամրապնդումը հույժ անհրաժեշտություն է տարածաշրջանում անվտանգության ապահովման համար։ Նա նշել է, որ առևտրի և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը կնպաստի մուսուլմանական և հարևան պետությունների միջև կապերի ամրապնդմանը։

«Թշնամիներն ագահությամբ են նայում տարածաշրջանի հսկայական ռեսուրսներին», — հայտարարել է Իրանի նախագահը՝ մուսուլմանական երկրներին կոչ անելով դաշինք ձևավորել Մերձավոր Արևելքում անվտանգություն ապահովելու համար։

Իր հերթին Ֆաիք Զեյդանը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում Իրաքին ցուցաբերած աջակցության համար։

Իրաքի Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարը նաև հայտարարել է, որ երկրների միջև փոխգործակցության ընդլայնումը կնպաստի տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը։

Զեյդանը քաղաքական և ուժային կապերի զարգացումն անվանել է տարածաշրջանային կայունության ու փոխգործակցության ամրապնդման, ինչպես նաև «սիոնիստական ռեժիմի» զսպման գործոններից մեկը։ Նա ընդգծել է Իրանի առանցքային դերակատարումն այս գործընթացում։

Խոսելով տարածաշրջանի հարուստ բնական ռեսուրսների մասին՝ Զեյդանը նշել է, որ միջազգային և բազմակողմ կապերի զարգացումը օգուտ կբերի Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին։ Նրա խոսքով՝ Իրաքը կողմ է Իրանի մասնակցությամբ հատուկ տնտեսական համագործակցությանը և պատրաստ է խորացնել այս ոլորտում ունեցած փոխգործակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31