Ահաբեկիչների ներկայության տարածաշրջանային հետևանքներն ապագայում են երևալու. Փաշինյան

Միջազգային մակարդակով հաստատվել է՝ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում տարածաշրջան Թուրքիայի միջոցով, որը լրջագույն վտանգներ է ստեղծում տարածաշրջանի համար, «Իրան» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Ցավոք, տարածաշրջանային երկրներն այս իրողությանը չեն դրսևորել լուրջ հակազդեցություն: Կասկածից վեր է, որ արտաքին ահաբեկիչների ներկայությունը ստեղծելու է այնպիսի սպառնալիքներ, որոնց տարածաշրջանային հետևանքներն ապագայում են երևալու:

Տարածաշրջանային երկրները պետք է ավելի լուրջ մոտենան այս խնդրին»,– ասել է վարչապետը:

https://www.facebook.com/armembiran/posts/4907070372651386

Տեսանյութեր

Լրահոս