Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է, որ չի գլխավորի կուսակցությունը հաջորդ ընտրություններում:
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը Brexit-ն իրականացնելու մանդատ ստացավ բնակչությունից:
Մեծ Բրիտանայում կառավարող Պահպանողական կուսակցությունն իր համար երաշխավորել է մեծամասնությունը Համայնքների պալատում՝ խորհրդարանի ստորին պալատում:
ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ Վաշնգտոնում Չինաստանի դեսպան Ցույ Տյանկայը կարող են արդեն դեկտեմբերի 13-ին ստորագրել երկու երկրների միջեւ առեւտրական համաձայնագրի նախագիծը:
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ընդունել են քաղաքական որոշում Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին, որոնց գործողության ժամկետը լրանում է 2020 թվականի հունվարի 31-ին: Այդ մասին գագաթնաժողովի հարթակներից մեկում լրագրողներին հայտնել է Եվրամիության ներկայացուցիչ Բարենդ Լեյտսը:
ԱՄՆ Սենատի կողմից բանաձևի ընդունումը զուրկ է իրավական հիմքից և ուղղված է թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման ջանքերի խաթարմանը, ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
Թուրքիայում բուռն արձագանք է առաջացրել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։ Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները Սենատի որոշումը դատապարտող հայտարարություններ են անում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն, ինչպես եւ շատ այլ բրիտանացիներ, դեկտեմբերի 12-ին վաղաժամկետ ընտրություններում քվեարկելու է գնացել իր շան հետ։
Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտայնը եւ նրա սնանկացած կինոստուդիայի վարչությունը դատարանից դուրս կարգավորել են դատավեճերը 30-ից ավելի ենթադրյալ զոհերի հետ:
Եգիպտացի հնագետները Գիզայի Միթ Ռահինայի շրջանում՝ հինեգիպտական Փթահ աստծու տաճարից ոչ հեռու հայտնաբերել են Ռամզես Երկրորդ փարավոնի արձանի վերին մասը:
Նոր Զելանդիան Ուայթ-Այլենդ կղզում հրաբխի ժայթքումից հետո ԱՄՆ-ից 1,2 մլն քառակուսի սանտիմետր դոնորական մաշկ է խնդրել այրվածքներից տուժածներին փոխպատվաստում անելու համար:
Թուրքիայի 2020թ․ պետական բյուջեի ծավալն առաջին անգամ կհատի 1 տրիլիոն լիրայի սահմանը։ Բյուջեի նախագիծը մեջլիսում քվեարկության կդրվի դեկտեմբերի 20-ին, այնուհետև կներկայացվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաստատմանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը շնորհակալություն է հայտնել Արգենտինայի կառավարությանը՝ քաղաքական ապաստան տրամադրելու համար:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ, հնարավոր է, ինքը հիվանդ է քաղցկեղով:
Մուրմանսկում նորոգման մեջ գտնվող «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավի վրա բռնկած հրդեհից տասը մարդ է տուժել:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քրեական գործի հետաքննության է ձեռնամուխ եղել խորհրդարանի նիստերի դահլիճում լցված անհայտ հեղուկի պատճառով։
Ղրղզստանում Պետական հանձնաժողովն օգոստոսի սկզբին երկրում ծայր առած զանգվածային անկարգությունների պատասխանատվությունն ամբողջությամբ դրել է հանրապետության նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւ վրա, հանձնաժողովի եզրակացությունները դեկտեմբերի 12-ին խորհրդարանի նիստում ընթերցել է պատգամավոր Թինչթիք Շայնազարովը։
Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը, որը դեկտեմբերի 10-ին մահացել է կյանքի 84-րդ տարում, հողին է հանձնվել «Նովոդեւիչիե» գերեզմանատանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Վրաստանի խորհրդարանի պատգամավորներին բուժօգնություն է պահանջվել այն բանից հետո, երբ ընդդիմադիր խորհրդարանական Իրմա Նադիրաշվիլին անհայտ ծագման հեղուկ է լցրել նիստերի դահլիճում: Այդ մասին հայտնել է պատգամավոր Նինո Ցիլոսանին։
Գերագույն ռադան մինչեւ 2020 թվականի վերջը երկարաձգել է «Դոնբասի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում ինքնակառավարման հատուկ կարգի մասին» օրենքը: Համապատասխան որոշման օգտին քվեարկել է ուկրաինական խորհրդարանի 320 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի դեպքում։
Թուրքիայի Չորում նահանգի Օսմանջիկ քաղաքում հարյուրից ավելի դպրոցական աղջիկներ են թունավորվել գազից, նրանցից հինգի վիճակը ծանր է:
Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել երկու գերմանացի դիվանագետների, ինչի մասին հայտնել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունը:
Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն շտապ կարգով լքել են նիստերի դահլիճը, քանի որ ընդդիմադիրները կասկածելի հեղուկ են լցրել այնտեղ։
Թբիլիսիի կենտրոնում իրավապահները բերման են ենթարկել բողոքի ակցիայի 16 մասնակիցների՝ ոստիկանությանը չենթարկվելու եւ խուլիգանության համար: Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳ նախարարությունը:
Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 08:00-ին (Երեւանի ժամանակով 11:00-ին) Ալժիրի նախագահական ընտրություններում սկսվել է աշխատանքն ընտրատեղամասերում:
ԱՄՆ-ի դաշնային դատախազները չեղյալ են հայտարարել երկու իրանցի գիտնականների՝ Մահբուբե Գաեդիի եւ Մարիամ Ջազայերիի նկատմամբ մեղադրանքները՝ Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների ռեժիմի խախտման մեջ՝ կողմերի միջեւ բանտարկյալների պատրաստվող փոխանակության շրջանակում:
Ֆրանսիայի մայրաքաղաք տանող ճանապարհներին ավտոմոբիլային խցանումներն ավելի քան 400 կիլոմետրի են հասնում տրանսպորտի աշխատողների համազգային գործադուլի ութերորդ օրը: Այդ մասին հայտնել է France Info ռադիոկայանը:
Միացյալ Թագավորությունում դեկտեմբերի 12-ին սկսվել են բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի վաղաժամկետ ընտրությունները։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 12-ին հանդես է եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի օտարերկրյա գործերի կոմիտեի կողմից հակաթուրքական պատժամիջոցների նախապատրաստման դատապարտմամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավագնացության ընկերությունների (IRISL Group), E-Sail Shipping Company Ltd՝ դրանց չինական «դուստր» ընկերության, Իրանի Mahan Air ավիաընկերության դեմ: