Բաժիններ՝

Թուրքիայում նույն ժամին 2 երկրաշարժ է գրանցվել

Փետրվարի 2-ին ներկայիս Թուրքիայի կենտրոնական Քայսերի (Կեսարիա) նահանգի Սարըօղլան շրջանում և արևելյան Սիվաս (Սեբաստիա) նահանգի  Գեմերեք շրջանում 4․6 և 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկու երկրաշարժերը տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 03։02-ին։

Կեսարիայում ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 18.22 կմ, իսկ Սեբաստիայում՝ 5կմ  խորության վրա։

Նախնական տվյալների համաձայն՝ մարդկային կորուստներ չկան, սակայն Սարըօղլան շրջանի որոշ տներ վնասվել են։ Ցնցումները խուճապ են առաջացրել բնակչության մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728