Բաժիններ՝

ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ 2021 թվականին կանցկացնեն շուրջ ութ խոշոր զորավարժություններ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պլանավորում է 2021 թվականին անցկացնել շուրջ ութ խոշոր զորավարժություններ, դրանց մեծ մասը Տաջիկստանի տարածքում: Փետրվարի 2-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Ես կարող եմ ասել սոսկ խոշորների մասին, մեզ մոտ այդպիսիք շուրջ ութ են»,- ասել է Զասը՝ պատասխանելով այն հարցին, թե որքան զինավարժանքներ են պլանավորված այս տարի: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ մեծ մասը տեղի կունենա Տաջիկստանի տարածքում, որովհետեւ այդ երկիրը 2021 թվականին նախագահում է: Մասնավորապես, պլանավորվում են խոշոր զինավարժանքներ օպերատիվ հակազդման հավաքական ուժերով, հետախուզության ուժերով եւ միջոցներով եւ այլ ուժերով: Զասը նաեւ հայտարարել է, որ Աֆղանստանն ահաբեկչական սպառնալիքների լուրջ աղբյուր է մնում տարածաշրջանային անվտանգության համար:

«Աֆղանստանը մնում է ահաբեկչական սպառնալիքի լուրջ աղբյուր: Անցյալ տարվա երկրորդ կիսամյակում այնտեղ կատարվել է 50-ից ավելի ահաբեկչական գործողություն, շուրջ 4 հազար մարդ տուժել է»,- ասել է նա:

Կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել է, որ ՀԱՊԿ-ն եւ ՆԱՏՕ-ն այժմ ոչ մի կարգի շփումնեռր չունեն, նույնիսկ աշխատանքային մակարդակով, ուստի հարաբերությունների վերաբեռնման մասին խոսք չկա: «Հարաբերությունները վերաբեռնելու համար դրանք պետք էլինեն: Մենք այժմ ՆԱՏՕ-ի հետ ոչ մի կարգի շփումներ չունենք, փոխգործակցություն չկա, ըստ էության: Նույնիսկ աշխատանքային մակարդակով: Ուստի խոսել վերաբեռնման մասին հարկ չի լինում»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս