Բաժիններ՝

Բայդենը հանրապետականների հետ կքննարկի համավարակի դեմ պայքարի միջոցների փաթեթի շուրջը՝ նրանց առաջարկությունները

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատրաստ է հարապետական սենատորների հետ քննարկելու նրանց առաջարկությունները համավարակի եւ դրա տնտեսական հետեւանքների դեմ պայքարի միջոցների փաթերի վերաբերյալ: Այդ մասին հաղորդվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի՝ հունվարի 31-ին տարածված հայտարարության մեջ: Ավելի վաղ 10 հանրապետական սենատորներ՝ Սյուզան Քոլինզի (Մենի նահանգ) գլխավորությամբ նամակ են հղել Բայդենին, որտեղ հայտնել են իրենց կողմից 1,9 տրիլիոն դոլար գումարի կարճաժամկետ միջոցների այլընտրական ծրագրի պատրաստման մասին, որը մինչ այդ առաջարկել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը:

Օրենսդիրները Բայդենին խդրել են հանդիպման մասին իրենց նախագծի ավելի մանրամասն քննարկման համար, որը հանրապետականները համարում են փոխզիջումային: «Այսօր նախագահը նամակ է ստացել 10 հանրապետական սենատորներից, որոնք խնդրում են իրենց հետ հանդիպման մասին այն գործողությունների վերաբերյալ իրենց գաղափարների քննարկման համար, որոնք անհրաժեշտ են այդ ճգնաժամի հաղաթահարման նպատակով:

Ի պատասխան նախագահը խոսել է սենատոր Քոլինզի հետ եւ նամակն ստորագրած եւս մյուս սենատորներին հրավիրել է շաբաթվա սկզբին գալ Սպիտակ տուն կարծիքների լիարժեք փոխանակաման համար»,- ասված է Փսակիի հայտարարության մեջ: Քոլինզն ավելի ուշ Twitter-ի իր էջում հայտնել է, որ Բայդենի հետ սենատորների հանդիպումը կկայնա երկուշաբթի օրը՝ փետրվարի 1-ին: «(Մենք) գնահատում ենք նախագահի օպերատիվ պատասխանը մեր նամակին եւ ուրախ ենք ընդունելու նրա հարվերը վաղը ցերեկն այցելելու Սպիտակ տուն»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս