Բաժիններ՝

Ուզբեկստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հոկտեմբերի 24-ին

Ուզբեկստանի նախագահի հերթական ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հոկտեմբերի 24-ին: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ուզբեկստանի խորհրդարանի Օրենսդրական (ստորին) պալատի առաջին փոխխոսնակ Աքմալ Սայիդովը:

«Օրենսդրական պալատի պատրաստած օրինագծին համապատասխան հանրապետության նախագահի հերթական ընտրությունները տեղի կունենան ոչ թե 2021 թվականի դեկտեմբերի երրորդ տասնօրյակի առաջին կիրակի օրն, այլ ընթացիկ տարվա հոկտեմբերի 24-ին: Սպասվում է, որ արդեն փետրվարի 5-ին Օրենսդրական պալատի պատրաստած օրինագծին հավանություն կտա խորհրդարանի Սենատը (վերին պալատը – ծանոթ. խմբ.)»,- ասել է Սայիդովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728