
Նյու Յորքի օդանավակայաններում չվերթերի մեծ մասը չեղարկվել է ձնաբուքի նախօրյակին

Նյու Յորքի եւ նրա շրջակայքի օդանավակայաններում փետրվարի 1-ին պլանավորված ավիաչվերթերի մեծ մասը չեղարկվել է՝ սպասելով ձնաբուքի: Այդ մասին է վկայում FlightAware կայքում զետեղված տեղեկատվությունը, որը հետեւում է օդանավերի երթեւեկությանը։
Նյու Յորքի Ջոն Քենդիի անվան միջազգային օդանավակայանում չեղարկվել է 154 ավիաչվերթ կամ բոլոր թռիչքների 72 տոկոսը: Լա Գուարդիա օդանավակայանի այդ ցուցանիշը հասնում է 106 չվերթի (89 տոկոսը): Լիբերտի միջազգային օդանավակայանում (հարեւան Նյու Ջերսիի նահանգ) չեղարկվել է 162 ավիաչվերթ (72 տոկոսը):
Նյու Յորքից 4 ժամվա հեռավորությամբ Բոստոնի (Մասաչուսեթսի նահանգ) օդանավակայանում չեղարվկել է 56 չվերթ (30 տոկոսը): Ամենից շատ օդային հաղորդակցությունը սահմանափակվել է ԱՄՆ-ի արեւելյան ափի քաղաքների հետ:
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն հունվարի 31-ի երեկոյան կարգադրել է քաղաքում արտակարգ դրություն սահմանել ձնաբուքի նախօրյակին: Կանխատեսումների համաձայն՝ մեգապոլիսում եւ դրա արվարձաններում փետրվարի 1-ին սպասվում են ձյան առատ տեղումներ, սասիկ քամի եւ ճանապարհներին սահմանափակ տեսանելիություն: Ձյան ծածկույթի բարձրությունը կարող է հասնել կես մետրի՝ ամանաբարձր ցուցանիշին վերջին 5 տարվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: