Բաժիններ՝

Ղրղզստանի առողջապահության նախարարությունը պատրաստվում է COVID-19-ի երրորդ ալիքին

Ղրղզստանի կառավարությունը երկրի առողջապահության նախարարությանը հանձնարարել է պատրաստվել COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի հնարավոր երրորդ ալիքին: Այդ մասին հաղորդել է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։

«Ղրղզստանի առողջապահության նախարարությանը հանձնարարվել է՝ ապահովել առողջապահության համակարգի լիակատար պատրաստությունը կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածմանի հնարավոր երրորդ ալիքին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Մամուլի ծառայության տվյալներով՝ Ղրղզստանի փոխվարչապետի պաշտոնակատար Էլվիրա Սուրաբալդիեւան խորհրդակցություն է անցկացրել COVID-19-ի հարցերով գիտա-կոնսուլտատիվ խորհրդի անդամների հետ:

Անհրաժեշտ է բուժհաստատությունները նախապատրաստել հնարավոր երրորդ ալիքին՝ դրանցում տեղավորել բավարար քանակությամբ հիմնական եւ ռեզերվային մահճակալներ, բժիշկներին վերապատրաստել կորոնավիրուսի կանխարգելման ու բուժման գծով՝ ստեղծելով դեղորայքների եւ բուժսարքերի բավարար պաշար, հայտարարել է Սուրաբալդիեւան: Նրա խոսքով՝ առողջապահության նախարարությունը նաեւ պետք է աշխատանքը շարունակի կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ բնակչության ապագա պատվաստման ուղղությամբ: Վերջին տվյալների համաձայն, Ղրղզստանում գրանցվել է COVID-19-ով վարակման ավելի քան 84,5 հազար դեպք, 80 հազարից ավելի մարդ ապաքինվել է, 1412-ը՝ մահացել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս