
ԱՄՆ-ում հայտնաբերել են COVID-19-ի 110.470 նոր դեպք

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թվաքանակն անցած օրվա ընթացքում ավելացել է 110,4 հազարով, գրանցվել է 1789 մահ: Այդ մասին հաղորդել է Ջոն Հոփքինսի համալսարանը, որն ամփոփել է դաշնային եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների եւ այլ բաց աղբյուրների տվյալները:
Համալսարանի տվյալներով՝ անցած 24 ժամվա ընթացքում բժիշկներն ԱՄՆ-ում գրանցել են COVID-19-ով հիվանդանալու 110 հազար 470 դեպք:
Համավարակի սկզբից, ինչպես հաղորդվում է, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 26 մլն մարդ, մահացել է ավելի քան 440 հազար հիվանդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2020 թվականի մարտի 11-ին նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկում է հայտարարել է համավարակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: