Բաժիններ՝

Ռուսաստանի ՌԾՆ-ի փոխծովակալը կոչ է արել վերջ տալ ԱՄՆ-ի ՌԾՆ-ի նավերի մուտքը Սև ծով

Ռուսաստանի ռազմածովային նավատորմի Սեւծովյան նավատորմի շտաբի նախկին պետ, փոխծովակալ Պյոտր Սվյատաշովը HCH-ի հետ զրույցի ժամանակ կոչ է արել վճռականորեն հակազդել Սեւ ծովում ամերիկյան նավատորմի գործողություններին։

ԱՄՆ-ի ՌԾ ուժերի «Դոնալդ Քուկ» էսկադրային ականակիրը հունվարի 23-ին մտել է Սեւ ծովի ջրատարածք: Ավելի ուշ այնտեղ է ժամանել եւս մեկ ամերիկյան ռազմանավ՝ «Փորթեր»-ը: ՆԱՏՕ-ում դրանց հայտնվելը բացատրել են որպես պատասխան Ռուսաստանի «ռազմական հզորության մեծացմանը»:

«Ինչ, նա այդպես բացեիբաց պետք է մտնի՞: Պետք է դրան վերջ տալ: Հարկավոր է, որ մենք մեր ատամներից գոնե մի քանիսը ցույց տանք: Դե, որքան կարելի է անել այն, ինչ ցանկանում են «…» Որքա՞ն կարելի է փորձել ռուս նավաստիների ամրությունը»,-ասել է Սվյատաշովը:

Նա ճշտել է, որ «պետք չէ պատերազմ սանձազերծել», բայց Ռուսաստանն էլ ունի ամերիկացիներին պատասխանելու համարժեք միջոցներ: «Ժամանակն է ասել. խղճմտանք ունեցեք: Ինչի՞ց ենք վախենում: Կան մեթոդներ, որոնք պետք է կանխեն սպառնալիքը մեր ջրերում՝ ռադիոէլեկտրոնային պայքարը եւ շատ ուրիշներ»,-բացատրել է Սվյատաշովը:

Վերջին տարիներին Ռուսաստանը հայտարարում է իր արեւմտյան սահմանների մոտ ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվության մասին: ՆԱՏՕ-ն ընդլայնում է նախաձեռնությունները եւ դա համարում է «ռուսական ագրեսիայի զսպում»:

Մոսկվան քանիցս անհանգստություն է հայտնել Եվրոպայում դաշինքի ուժերի ուժեղացման առնչությամբ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ ոքի համար սպառնալիք չի ներկայացնում, սակայն առանց ուշադրության չի թողնի այն գործողությունները, որոնք վտանգավոր են իր շահերի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս