
F-35 կործանիչներ չստանալու պատճառով Թուրքիայում նախատեսում են երկարացնել «F-16»-երի շահագործման ժամկետը

Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հարվածային ուժը կազմող F-16 ինքնաթիռների շահագործման ժամկետը 8000 թռիչքային ժամից կհասցվի 12․000 ժամի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահականին կից պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմաիլ Դեմիրը: Վերջինս նշել է, որ այդ ցուցանիշին հասնելու համար իրենք արդիականացնում են F-16 կործանիչները, ինչի արդյունքում յուրաքանչյուր կործանիչի վրա փոխարինվելու կամ նորացվելու են 1200-ից մինչև 1500 անուն պահեստամաս:
Նշենք, որ Թուրքիան ստիպված է արդիականացնել ԶՈւ սպառազինության մեջ գտնվող հիմնական կործանիչները, քանի որ Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Անկարան զրկվել է ՆԱՏՕ-ի 10 երկրի կողմից համատեղ իրականացվող 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչների արտադրության նախագծին մասնակցելուց: