Մոսկվան երկխոսության կոչ է անում Հունաստանին և Թուրքիային

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն Աթենքում լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ Մոսկվան շահագրգիռ է, որ Արևելյան Միջերկրականի տարածաշրջանը չվերածվի հակամարտության գոտու, այլ մնա որպես համագործակցության հարթակ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Գրուշկոն Արևելյան Միջերկրականի հարցի վերաբերյալ երկխոսության կոչ է արել Թուրքիային և Հունաստանին:

«Մեր գործընկերներին և կողմերին կոչ ենք անում երկխոսություն սկսել, ինչպես ամրագրված է «Ծովային իրավունքի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայում»,-ասել է նա:

Փոխնախարարը մեկնաբանելով նաև թուրքական մամուլում տեղ գտած այն լուրերը, թե իբր Ռուսաստանը աջակցում է Հունաստանի՝ վերջերս պաշտոնապես իր տարածքային ջրերի ընդլայնման վերաբերյալ հայտարարությանը, ասել է.

«ՌԴ-ի դիրքորոշման մեջ փոփոխվող ոչինչ չկա և մենք այս ազդանշանները հաղորդում ենք մեր՝ և՛ հույն, և՛ թուրք գործընկերների հետ հանդիպումների ժամանակ»:

Հիշեցնենք, որ Հունաստանը պաշտոնապես հայտարարել էր, որ իր տարածքային ջրերը ընդլայնվելու են սահմանի ողջ երկայնքով 6-ից 12 ծովային մղոն, ներառյալ կղզիները:

Տեսանյութեր

Լրահոս