Բրիտանացի հեռուստահաղորդավարուհի եւ «Ֆորմուլա-1» ընկերության նախկին սեփականատիրոջ դուստր Թամարա Էքլսթոունի տնից 50 մլն ֆունտ արժողությամբ թանկարժեք իրեր են գողացել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշը հասել է ամենաբարձր նշագծին, չնայած ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դատական կոմիտեում կայացած քվեարկությանը, որը հաստատել է Թրամփի իմպիչմենթի երկու հոդված:
«Ռոսիա-24» հեռուստաալիքի «Վեստի» լրատվական ծրագիրը նախօրեին անդրադարձ կատարելով Կրեմլում տեղի ունեցած ռազմատեխնիկական հանձնաժողովի նիստին, որպես լրացում՝ ռեպորտաժում նշել է, թե «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրն այնքան հզոր է, որ երկար ժամանակ՝ մինչև վերջերս, արգելքի տակ է եղել, սակայն, այսպես ասած, արտահանվող տարբերակն արդեն մշակված է:
Նա նշեց, որ ՀՀ իշխանություններն այս հարցում որոշակի թերացումներ թույլ տվեցին: «Նոր մարդիկ էին և իրավիճակին այդքան էլ չէին տիրապետում, բայց կարծես իրավիճակը բարելավվել է ներկայումս: Դիվանագիտությունը ենթադրում է որոշակի պահվածք, և մարդիկ, որոնք գալիս են ոչ դիվանագիտական ոլորտից՝ անխուսափելիորեն սկզբնական շրջանում չեն հասկանում, թե որտեղ, երբ, ինչ խոսել»:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ընդլայնել է Ուկրաինայի այն քաղաքացիների ցուցակը, որոնց նկատմամբ տնտեսական հատուկ միջոցներ են կիրառվում:
«168 Ժամի» հետ զրույցում թուրք քաղաքական վերլուծաբան Ջենգիզ Աքթարն ասաց, որ հասկանալու համար, թե այս գործընթացն ուր կարող է տանել ճանաչման հարցը, պետք է դիտարկել, թե երբ է այն տեղի ունենում: Նրա դիտարկմամբ, սա, անկասկած, կապ ունի թուրք-ամերիկյան հարաբերություններում ներկայումս ստեղծված իրավիճակի և այն տրամադրությունների հետ, որոնք առկա են ԱՄՆ օրենսդիր մարմնում՝ և Ներկայացուցիչների պալատում, և Սենատում:
Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը դեկտեմբերի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Կատալոնիայի Ժեներալիտետի ղեկավար Կիմ Տոռայի հետ եւ խոստացել է հանդիպել, երբ պաշտոնապես կհաստատվի կաբինետի ղեկավարի պաշտոնում: Այդ մասին հայտնել է Իսպանիայի կառավարությունը:
Առնվազն երեք մարդ է զոհվել, եւս ավելի քան տասը՝ տուժել ԱՄՆ-ի հարավում մոլեգնող հզոր փոթորկային ճակատի հետեւանքով, որն իր հետ տոռնադոներ է բերել:
Երեք տղամարդու կասկածում են Վիեննայի սուրբծննդյան տոնավաճառում, ինչպես նաեւ Զալցբուրգում եւ Եվրոպայի այլ քաղաքներում ահաբեկչական գործողությունների պլանավորման մեջ:
Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը հայտարարել է, որ զինված ընդդիմության առաջնորդ Ռիեկ Մաշարի հետ համաձայնության է հասել ազգային միասնության կառավարություն ստեղծելու շուրջ:
Սեփական արտադրության առաջին չինական ավիակիրը, որն ստացել է «Շանդուն» անվանումը, շահագործման է հանձնվել Սանյա քաղաքի նավահանգստում (Հայնանի նահանգ, Հարավային Չինաստան):
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կարեւորել է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը հնարավոր բոլոր միջոցների օգտագործմամբ, բացառությամբ պատերազմի:
Համաշխարհային հանրակցությունը պետք է միավորի ջանքերը միգրանտներին ու փախստականներին օգնելու համար:
Պակիստանի Հատուկ դատարանը մահավճիռ է կայացրել երկրի նախկին նախագահ եւ զինվորական առաջնորդ Փերվեզ Մուշառաֆի նկատմամբ:
Առնվազն 14 հանքագործ է զոհվել, եւս երկուսն արգելափակված են գետնի տակ Չինաստանի Գույչժոուի նահանգի ածխի հանքահորում գազի արտանետման հետեւանքով:
Հնդկաստանի 36 խոշոր բուհերի ուսանողներ բողոքի ակցիաներ են անցկացնում քաղաքացիության մասին նոր օրենքի դեմ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը պլանավորում է օրենսդրորեն բացառել Brexit-ից հետո անցումային շրջանի երկարաձգման հնարավորությունը:
Boeing ընկերությունը կդադարեցնի վերջին տարիների իր ամենավթարային մոդելի՝ 737 MAX-ի թողարկումը:
Առեւտրական վեճերի կարգավորման շուրջ ԱՄՆ-ի եւ Չինաստանի պայմանավորվածությունների առաջին մասը վերջնականապես կհամաձայնեցվի «մեկ-երկու շաբաթվա ընթացքում»:
Ռուսաստանի ռազմածովային նավատորմը եւ Սիրիայի ռազմածովային ուժերը համատեղ զինավարժանքներ են սկսել Միջերկրական ծովում:
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ Թուրքիայում Ինջիռլիքի ամերիկյան ռազմակայանի փակման հնարավորության մասին իմացել է թերթերից եւ ցանկանում է թուրք պաշտոնակցի հետ քննարկել, թե Անկարան որքան լուրջ է իր մտադրություններում։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է ամերիկացի զինվորականների համար փակել Ինջիռլիքի եւ Քյուրեջիքի ռազմակայաններն ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների:
Տարեց ճապոնացիներն սկսել են արտակմախքներով հանդերձվել ծերության օրոք աշխատելու համար: Այդ մասին գրում է New Scientist-ը:
Ավստրալիայում մոլեգնող ընդգրկուն հրդեհներն այս երկրում օդի աղտոտվածության մակարդակի սպառնալի բարձրացման պատճառ են դարձել:
Մասնագետները հիշեցնում են, թե ինչի կարող են հանգեցնել զարմիկների միջև ամուսնությունները:
Հնդկաստանի խորհրդարանը ընդունել է օրենքի նախագիծ, որով քաղաքացիություն է տրվում կրոնական փոքրամասնություններին Պակիստանից, Բանգլադեշից և Աֆղանստանից:
Թբիլիսիի Ատոնելիի փողոցում նախագահական պալատը դեկտեմբերի 16-ից բաց կլինի այցելուների համար:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման ղեկավար պաշտոններ զբաղեցնող տարեց տղամարդկանց մեղադրել է քաղաքական խնդիրներ ստեղծելու մեջ:
Թուրքիայում գտնվող Ինջիրլիք ավիաբազայից նախորդ օրերին ԱՄՆ-ի ամենաքիչը 5 ռազմական ինքնաթիռ է դուրս եկել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներին:
«Թուրքիան և ՆԱՏՕ-ն փորձում են չանցնել կարմիր գծերը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Ե.Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով օրերս ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը: