Բաժիններ՝

Իսրայելում լոքդաունը երկարացվել է մինչև փետրվարի 5-ի առավոտյան

Իսրայելի կառավարությունը հունվարի 31-ին լոքդաունը երկարացրել է մինչեւ փետրվարի 5-ի առավոտյան: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները: Նշվում է, որ վարչապետ Բենիամին Նաթանյահուի կառավարությունը հավանություն է տվել հինգշաբաթյա մեկուսացման երկարացմանը մինչեւ ուրբաթ օրը՝ փետրվարի 5-ը: Նաեւ որոշում է ընդունվել մեկուսացման ռեժիմը խախտողների համար տուգանքները կրկնակի՝ մինչեւ 10 հազար շեքել (ավելի քան 3 հազար դոլար) ավելացնելու մասին:

Նոր արգելքի համաձայն, մարդիկ չեն կարող իրենց տնից հեռանալ մեկ կիլոմետրից ավելի: Բացառութուններ են արվել նրանց համար, ովքեր գնում են աշխատանքի, գնում են պատվաստում ստանալու կամ մթերքներ գնելու: Սուպերմարկետներն աշխատանքը կշարունակեն սովորական ռեժիմով: Բացօթյա կարող են հավաքվել մինչեւ տասը, իսկ հաստատություններում՝ մինչեւ հինգ մարդ: Այդ սահմանափակումը տարածվում է նաեւ սինագոգների վրա: Նաեւ արգելված է հյուր գնալը: Հասարակական տրանսպորտն աշխատելու է կրճատված ձեւաչափով:

Բացի այդ, մինչեւ փետրվարի 7-ի կեսգիշեր երկարացված է «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատանքի արգելքը: Փակ են մնում նաեւ վերգետնյա սահմանային անցումները: Իսրայելում գրանցված է COVID-19 կորոնավիրուսի 643 հազար 435 դեպք, մահացել է 4 հազար 796 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս