Ավելի քան 50 մարդ է վերքեր ստացել Աֆղանստանի Փարվանի նահանգում Բաղրամի ավիաբազայի շրջանում ՆԱՏՕ-ի ուժերի ավտոշարասյան մերձակայքում ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով:
Պենտագոնը հայտարարել է Սաուդյան Արաբիայից բոլոր զինծառայողների օպերատիվ ուսուցումն անորոշ ժամանակով դադարեցնելու մասին, որոնք պատրաստություն են անցնում ԱՄՆ-ում, սույն որոշումն ընդունվել է Ֆլորիդայում ռազմածովային ուժերի հենակայանում տեղի ունեցած հրաձգությունից հետո:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում «շատ լավ» է համարել Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ իր հանդիպումը եւ հայտարարել է, որ մոտ ապագայում Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելու հույս ունի։
Հանրապետական սենատոր Մայք Քրափոն արգելափակել է դեմոկրատների փորձն ընդունելու բանաձեւ, որը նախագահին պարտավորեցնում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի եւ այլ երկրների կառավարությունների դեմ ԱՄՆ-ի ընտրություններին նրանց միջամտության փաստի հաստատման դեպքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում, կողմերը քննարկել են մի շարք հանգուցային խնդիրեր:
Ստամբուլի փաստաբանների միության անդամ մի խումբ ծայրահեղ ազգայնական թուրք փաստաբաններ հոդված են հրապարակել 2019 թ․ նոյեմբերի իրենց տեղեկագրում՝ սպառնալով ևս մեկ անգամ «տեղահանել» բոլոր հայերին Թուրքիայից։ Հոդվածի հեղինակ Մուստաֆա Չալիքը գրում է, որ «տեղահանությունը» կլինի «ամենամեղմ գործողությունը» հայերի դեմ: Քանի որ Թուրքիայի կառավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, հեղինակն այն հիշատակում է որպես «տեղահանություն»: Հոդվածում Հայոց ցեղասպանությունը նկարագրվում է որպես «հաղթապսակ»։
Ջերմաստիճանի բարձրացման եւ շրջակա միջավայրի աղտոտման հետեւանքով օվկիանոսները մինչեւ 2100 թվականը կարող են կորցնել դրանցում պարունակվող թթվածնի 3-ից մինչեւ 4 տոկոսը, ինչը կործանարար ազդեցություն կունենա ծովի կենդանական աշխարհի բազմաթիվ տեսակների վրա:
Սիդնեյում օդի որակի մակարդակը հատել է կրիտիկական նշագիծը՝ տեղ-տեղ «կյանքի համար վտանգավոր» ցուցանիշը գերազանցելով 11 անգամ:
Աղջիկ է լույս աշխարհ եկել ինքնաթիռում, որը կատարում էր Սան Պաուլուից Չիլիի մայրաքաղաք Սանտյագո չվերթը:
ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Միշել Օբաման, հոլիվուդյան դերասանուհի Ջուլյա Ռոբերտսը եւ Ջորջ Բուշի դուստրը՝ Ջեննան, այցելել են Կան-Գիուոկի օկրուգում գտնվող վիետնամական դպրոցներից մեկը, որտեղ շփվել են տեղի աշակերտուհիների հետ։
«Երբ Փաշինյանը հայտարարում է, որ 30 տարվա ընթացքում իշխանությունն ընկալվել է՝ որպես թալանչի, և այլն, այս հարցը դառնում է շատ կարևոր հարց, ցանկացած ընդդիմադիր քաղաքական գործիչ կարող է նման հայտարարություն անել»,- ասաց Լ. Զուրաբյանը՝ նկատելով, որ ընդդիմադիր քաղաքական գործիչը կարող է կոնկրետ ապացույցներ չբերել, բայց ոչ՝ երկրի ղեկավարը: Նա շեշտեց. «Երկրի ղեկավարն իրավունք չունի խոսել այլ կերպ, քան ապացույցներով»:
«Չէի ասի, որ երկու երկրների արտգործնախարարների հայտարարություններում կա փոփոխություն, բայց կասեի, որ զարգանում է այն ծրագիրը, որը նախկինում հայտարարվել է։ Այն է, որ կողմերը պետք է հումանիտար ծրագրերով ստեղծեն այն բարենպաստ մթնոլորտը, որտեղ հնարավոր է անցնել բանակցային հիմնական փուլին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո երկուստեք արված հայտարարություններում տեսնո՞ւմ է փոփոխություն։
Ալբերտո Ֆերնանդեսը պաշտոնապես ստանձնել է Արգենտինայի նախագահի պաշտոնը:
Նա կարևորեց այն հանգամանքը, որ ԵԱՀԿ հայտարարությունում տեղ են գտել 2016 թվականի պայմանավորվածությունները՝ շփման գծում կայունության հաստատման և հրադադարի պահպանմանն ուղղված:
2019 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը դեկտեմբերի 10-ին հանձնվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին:
Գործադուլի մասնակիցները, որը Ֆրանսիայում անցկացվում է կենսաթոշակային բարեփոխման դեմ, դեկտեմբերի 10-ին արգելափակել են Ֆրանսիայի նավթավերամշակման ութ գործարաններից յոթը:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեկտեմբերի 10-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած «նորմանդական գագաթնաժողովը» առաջին քայլն է Ուկրաինայում հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհին:
Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի նոր վարչապետ Սաննա Մարինի թեկնածությանը: Այդ մասին լիագումար նիստից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Իրաքի հարավային նահանգներից դեկտեմբերի 10-ին ցուցարարներ են ժամանում Բաղդադ՝ միանալու քաղաքի կենտրոնի «Թահրիր» հրապարակում անցկացվող բողոքի ակցիաներին:
«Նորմանդական գագաթնաժողովի» անցկացումն Ուկրաինայի նախագահի դիվանագիտական հաջողությունն է: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Ալեքսանդր Գոնչարուկը Facebook-ի իր էջում։
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունից պատգամավոր Ալեքսանդր Էրկվանիան հայտարարել է երկրում վերջին իրադարձությունների պատճառով խորհրդարանական մեծամասնությունից հեռանալու մասին։
Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովին հողին կհանձնեն «Նովոդեւիչիե» գերեզմանատանը:
Օստրավայի հիվանդանոցում հրաձգության մեջ կասկածվողը գնդակահարել է իրեն ձերբակալումից առաջ:
«Նորմանդական քառյակի»՝ դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած գագաթնաժողովը նշվեց մի շարք դրական գործոններով, դրա մասնակիցներին հաջողվեց որոշակի առաջընթացի հասնել ներուկրաինական ճգնաժամի կարգավորման ճանապարհին:
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխման դեմ զանգվածային գործադուլի մասնակիցները դեկտեմբերի 10-ի առավոտյան սկսել են արգելափակել ավտոբուսների հավաքակայանների աշխատանքը Փարիզի Իլ-դե-Ֆրանսի տարածաշրջանում:
Հրաձգություն է տեղի ունեցել Չեխիայի արեւելքի Օստրավա քաղաքի հիվանդանոցում, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն վեց մարդ:
Չիլիի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որը կորել էր Անտարկտիդա ուղեւորվելու ճանապարհին, կործանվել է: Այդ մասին դեկտեմբերի 10-ին հայտարարել է հանրապետության ՌՕՈւ-ի մամուլի ծառայությունը:
Ադրբեջանի մայրաքաղաքում դեկտեմբերի 10-ին հրդեհ է բռնկել շինանյութերի շուկայում:
Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման իրադրության հարցում ջերմացում է նկատվում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամները երկրի 2020 թվականի պաշտպանական բյուջեն համաձայնեցրել են 738 մլրդ դոլարի չափով։