Բաժիններ՝

Մյանմայում զինվորականներն ազատ են արձակել ավելի վաղ ձերբակալված պետական պաշտոնյաների մի մասին

Մյանմայի զինվորականներն ազատ են արձակել ավելի վաղ ձերբակալված պետական եւ տարածաշրջանային մակարդակների պաշտոնյաների մեծ մասին: Այդ մասին հայտնել է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության բանկի մի աղբյուր:

Նրա խոսքով՝ փետրվարի 2-ի առավոտյան զինվորականները որոշել են կալանքից ազատ արձակել նախօրյակին ձերբակալված նախարարներին եւ Հանուն ժողովրդավարության ազգային լիգա կառավարող կուսակցության ներկայացուցիչներին: Ազատ արձակվածների ստույգ թիվն առայժմ չեն հայտնում: «Գլխավոր նախարարների թվում կարող են տեղի ունենալ վերաբաշխումներ՝ պաշտոններում որակյալ անձանց նշանակելու միջոցով»,- նշել է աղբյուրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728