
Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը արքայազն Լուիի լուսանկարն են հրապարակել նրա ծննդյան օրը

Քեմբրիջի դուքսը և դքսուհին արքայազն Լուիի նոր լուսանկարն են հրապարակել նրա երրորդ ծննդյան օրը: Այդ մասին հաղորդել է BBC News-ը:
Արքայազնին լուսանկարել է դքսուհին՝ Քենգսինգթոնյան պալատում՝ այն բանից քիչ առաջ, երբ Լուին ապրիլի 21-ին առաջին անգամ գնում էր Ուիլքոքս (Willcocks Nursery School) մանկապարտեզը: Այդ նույն մանկապարտեզն է հաճախել արքայազն Լուիի քույրը՝ արքայադուստր Շառլոտան: Նրա ավագ եղբայրը՝ արքայազն Ջորջը, այցելել է Ուեսթաքր(Westacre Montessori School) մանկապարտեզը, որը գտնվում է Նորֆոլքում:
Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը հայտնել են, որ իրենք «ուրախ են» հայտնելու այդ նորությունը: Լուսանկարում մեծացած արքայազն Լուին ուսապայուսակով նստած է Frog ֆիրմայի երկանիվ մանկական հեծանվի վրա:
Քեմբրիջի դուքսի և դքսուհու երրորդ զավակը՝ Լուի Արթուր Չառլզը, ծնվել է 2018 թվականի ապրիլի 23-ին, Լոնդոնում: Ծնվելու պահին նա գահաժառանգության հերթում հինգերորդն է դարձել իր պապից, հորից, ավագ եղբորից և քրոջից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: