Չինաստանում հայտնվել է խելացի ռոբոտ, որը կարողանում է կոկորդից քսուք վերցնել նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման համար, մշակումը կարող է նվազեցնել վարակման ռիսկը բուժաշխատողների շրջանում:
Կորոնավիրուսի բռնկման պատճառով Էվերեստը փակ է լինելու արշավախմբերի համար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելման հարցով:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ նոր տիպի կորոնավիրուս (COVID-2019) չի հայտնաբերվել: Նրա թեսթի արդյունքը բացասական է:
Իրանի իշխանությունները դիմել են Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ)՝ խնդրելով հինգ միլիարդ դոլար տրամադրել կորոնավիրուսի բռնկման պատճառով:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 34-ից մինչեւ 45 է հասել վերջին 24 ժամվա ընթացքում:
Կորոնավիրուսով վարակվածների թիվն Իսպանիայում մեկ օրում ավելացել է ավելի քան հազարով, ախտորոշվել է վարակման 4209 դեպք, 120 մարդ մահացել է:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի բռնկման հետեւանքով մահացածների թիվը գերազանցել է 5 հազարը:
Ադրբեջանի չորս քաղաքացու մոտ, որոնք վերադարձել են Իրանից եւ Իտալիայից, նոր կորոնավիրուս է հայտնաբերվել:
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Եթովպիայում:
Հունաստանի նոր նախագահ Եկատերինա Սակելարոպուլուն երդում է տվել եւ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը:
Բուլղարիայի խորհրդարանը հավանություն է տվել կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով մարտի 13-ից մինչեւ ապրիլի 13-ը երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելուն, որն առաջարկել էր երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը:
Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքի մասին:
Քենիայում հայտնաբերել են (COVID-19) նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին մարտի 13-ին հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Քենիայի առողջապահության նախարար Մութահի Կագվեին։
Վրաստանի TBC Bank խոշորագույն առեւտրային բանկը ֆիզիկական եւ իրավական անձանց թույլատրել է երեք ամսա ընթացքում վարկերի դիմաց չվճարել նոր կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին ասված է ֆինանսական հիմնարկության՝ մարտի 13-ին հրապարակված հայտարարության մեջ։
Դերասան Թոմ Հենքսն առաջին անգամ իր երկրպագուներին է դիմել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ կորոնավիրուսով նրա վարակվելու մասին։
Չինաստանի Հուբեյի նահանգում, հաշվի չառնելով դրա վարչական կենտրոն Ուհանը, որը համարվում է երկրում COVID-19 կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնը, ութերորդ օրն անընդմեջ վարակման նոր դեպքեր չեն արձանագրվում:
ՉԺՀ-ից բուժաշխատողների բրիգադ է ժամանել Հռոմ՝ իտալացի գործընկերներին օգնություն ցուցաբերելու կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման գործում: Այդ մասին մարտի 13-ին հայտնել են չինական ԶԼՄ-ները։
Ավստրալիայի ներքին գործերի նախարար Փիթեր Դաթոնը մարտի 13-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի իր թեստը դրական արդյունք է տվել։
Լոնդոնի ICE սակարանում մարտի 13-ին կայացած սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները բարձրանում են մարտի 12-ի զգալի անկումից հետո, երբ Brent-ի արժեքն իջավ ավելի քան 9 տոկոսով, իսկ WTI-ինը՝ 6,4 տոկոսով։
Լրագրողների ձեռքի տակ հայտնված կառավարական փաստաթղթերը հիմք ընդունելով՝ աղբյուրը ենթադրում է, որ հիվանդությամբ վարակված առաջին մարդը Հուբեյ նահանգի 55-ամյա մի բնակիչ է, սակայն նրա՝ զրոյական հիվանդի, այսինքն ՝ առաջին վարակակրի կարգավիճակը դեռևս չի հաստատվել:
Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին տնային կարանտինի մեջ է կորոնավիրուսի հարուցած հիվանդության ախտանիշների առկայության պատճառով:
Թուրքիայի ազգային առողջապահության նախարար Ֆահրեթին Ղոջան մարտի 13-ին հայտնել է, որ երկրում հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը։
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության տարածման պատճառով:
Կորոնավիրուս է հայտնաբերվել Իսպանիայի տարածքային քաղաքականության եւ պետական ծառայության նախարար Կարոլինա Դարիասի մոտ:
ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 1645-ի, մահացել է 41 մարդ:
Բելգիան առնվազն մինչեւ ապրիլի 3-ը սահմանել է համազգային խիստ կարանտին, արտակարգ համաճարակաբանական պատրաստություն եւ առողջապահության ամբողջ համակարգի մոբիլիզացում:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի տիկնոջ՝ Սոֆի Գրեգուար Տրյուդոյի մոտ կորոնոավիրուսի թեստը դրական պատասխան է տվել:
Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում նոր կորոնավիրուսից զոհերի թիվն աճել է յոթով, վարակվածների թիվն ավելացել է ութով, ապաքինվել է եւս 1318 մարդ:
Սաուդյան Արաբիան պատրաստ է եռակի ավելացնել նավթի մատակարարումը եվրոպական երկրներին՝ բարելի դիմաց 25 դոլար գնով: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։