Բաժիններ՝

Չադում սպաների մի մասը չի ճանաչել անցումային զինվորական խորհրդի իշխանությունը. Africanews

Չադի զինված ուժերի մի խումբ սպաներ՝ գեներալ Իդրիս Աբդերաման Դիկոյի գլխավորությամբ հրաժարվել է ճանաչել անցումային զինվորական խորհրդի իշխանությունը, որը կազմվել է ապրիլի 20-ին երկրի նախագահ Իդրիս Դեբի Ինտոյի մահվան մասին հայտարարությունից հետո: Ապրիլի 23-ին այդ մասին հաղորդել է Africanews աֆրիկյան նորությունների ծառայությունը:

«Մենք հանդես ենք գալիս առանց համաժողովրդական քննարկման այդ հապճեպ քայլի (զինվորական խորհրդի ստեղծման) դեմ, հայտարարել է Դիկոն Africanews-ին:- Մենք զինվորական խորհրդի անդամներին կոչ ենք անում անսալու Չաի ժողովրդի կարծիքը, առանց դրա դժվար կլինի կառավարել երկիրը, որը փոփոխություններ է պահանջում»: Գեներալ Դիկոն արտահայտվել է այն բանի դեմ, որ բացառապես զինվորականները ղեկավարեն անցումային շրջանում: «Անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության աջակցությունը»,- ընդգծել է նա:

Նորությունների ծառայությունը չի նշում, թե Չադի զինված ուժերի հատկապես քանի սպաներ են կողմնակից գեներալ Դիկոյի դիրքորոշմանը: Այն նաեւ չի հայտնում, թե պատրաստ են արդյոք դժգոհ սպաներն ստեղծելու սեփական շարժում կամ միանալու ընդդիմությանը: Չադի առաջատար ընդդիմադիր կուսակցություններն ապրիլի 21-ին դատապարտել են, որ զինվորականները երկրում լիակատար իշխանություն են ստացել՝ հայտարարելով, որ խոսքը վերաբերում է ինստիտուցիոնալ հեղաշրջմանը: Համատեղ հայտարարության մեջ շուրջ 30 քաղաքական կուսակցություններ եւ շարժումներ կոչ են արել անցումային շրջանն իրականացնելու քաղաքացիական անձանց գլխավորությամբ եւ լայն երկխոսության միջոցով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս