Կանադան COVID-19-ի պատճառով դադարեցնում է թռիչքները Հնդկաստանից և Պակիստանից

Կանադան Հնդկաստանից և Պակիստանից թռիչքները 30-օրյա ժամանակաշրջանով դադարեցնում է այս երկրներում կորոնավիրուսի աճի և Հնդկաստանում նոր հիմնամանրէի հայտնվելու ֆոնին: Այդ մասին հաղորդել է Radio-Canada-ն:

Քանի որ երկու երկրներից COVID-19-ով ախտահարված ավելի ու ավելի մեծ թվով ճանապարհորդներ են ժամանում Կանադա, բոլոր առևտրային և մասնավոր ուղևորաչվերթներն այս երկրներից արգելվել են ապրիլի 22-ի ժամը 23:30-ից, նշում է ռադիոն՝ վկայակոչելով Կանադայի տրանսպորտի նախարարությանը: Արգելքը չի տարածվի հիմնական բեռատար չվերթների վրա:

Ներկայում Կանադան պահանջում է, որ բոլոր ժամանողները COVID-19-ի թեստավորում և տասնօրյա կարանտին անցնեն երկիր մուտք գործելուց հետո: Կանադայի առողջապահության նախարարության տվյալներով՝ COVID-19-ի բոլոր դրական թեստերի 50 տոկոսը հայտնաբերվում է Հնդկաստանից ժամանող ճանապարհորդների մոտ: Հնդկաստանը մեկ օրվա ընթացքում COVID-19-ով հիվանդացության նոր դեպքերի ռեկորդը գերազանցել է ապրիլի 22-ին, երբ գրանցվել է այս վիրուսով հիվանդացության 314 հազար նոր դեպք, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս