
Լեհաստանում շուրջ 6 մլն հավ, սագ և բադ կոչնչացնեն թռչնագրիպի բռնկման պատճառով

Թռչնագրիպի խոշոր բռնկում է արձանագրվել Լեհաստանում: Ինչպես ապրիլի 23-ին հաղորդում է RMF ռադիոկայանը, ստիպված կլնեն ոչնչացնել 6 միլիոն հավ, սագ և բադ:
Լեհաստանում թռչնագրիպի համաճարակն սկսվել է 2020 թվականի նոյեմբերին: Ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև ապրիլի 19-ը երկրում արձանագրվել է 202 օջախ: Համաճարակը տարածվել է հանրապետության 16 վոյեվոդություններից 15-ում:
«Այսպիսի լուրջ ճգնաժամի մենք հանդիպում ենք առաջին անգամ: Ավելի վաղ առավելագույնը լինում էր 65 օջախ, իսկ այժմ գերազանցում է 200-ը»,- մեջբերում է ռադիոն Լեհաստանի Թռչուն արտադրողների ասոցիացիայի ներկայացուցիչ Անջեյ Դանելյակի խոսքը:
Համաճարակի պատճառով թռչնաբուծության ճյուղը մեծ կորուստներ է կրում: Որոշ ֆերմաներ պարզապես փակվում են:
Փորձագետները չեն բացառում, որ թռչնագրիպը հանգեցնի թռչնամսի գների աճի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: