Նիդեռլանդներում բժիշկները նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով հետաձգում են ոչ շտապ վիրահատությունների անցկացումը:
ինաստանը պատրաստ է շարունակել օգնություն ցուցաբերել Իրանին կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում:
Կորոնավիրուսի կասկածով Ուկրաինայի Չորնովիցկի մարզում հոսպիտալացվել են մայրն իր երկու երեխայի հետ: Այս տեղեկությունը շաբաթ օրը հաղորդել է մարզպետարանի մամուլի ծառայությունը:
Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող Մավրիտանիայի Իսլամական Հանրապետությունում հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսի առաջին դեպքը:
Ավստրիայում շաբաթ օրը նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 98-ով և հասել է 602-ի: Ինչպես հաղորդում է«ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Ուրբաթ՝ մարտի 13-ի առավոտյան, հայտնել էին 422 վարակվածի մասին, օրվա երկրորդ կեսին արդեն գրանցվել էր 504 վարակված: Ավստրիայի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի իրավիճակի մասին տեղեկություն է հաղորդում օրական երկու անգամ՝ […]
Իտալիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը մեկ օրում ավելացել է 2547-ով՝ հասնելով 17660-ի:
Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հատել է 145 հազարի շեմը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2204-ի, մահացել է 49 մարդ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Իտալիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում ենք, որ կիրակի՝ մարտի 15-ին, Հռոմի ժամանակով ժամը 18:30-ին հայկական «Atlantis EuropeanAirways» ավիաընկերության կողմից Հռոմի Ֆիումիչինո (Fiumicino Airport) օդանավակայանից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան ներկայումս Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար։
Լոնդոնի վազքի մարաթոնի օրը փոփոխվել է աշխարհում մեծ տարածում ստացող կորոնավիրուսի պատճառով:
«Զորավարժությունները կրում էին պլանային բնույթ, այսինքն՝ կոնկրետ ռազմական վտանգ չէին պարունակում: Սակայն դրանք, բացի ԶՈՒ մարտունակությունը բարձրացնելու, ԶՈՒ-ն նոր մակարդակի բարձրացնելու նպատակից, միտված են լինում ուժի ցուցադրությանը՝ հակառակորդին ճնշելու նպատակով: Սրան զուգահեռ՝ լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին նշանակում է, որ բացի պլանային բնույթից, այս զորավարժություններն իսկապես նպատակ են ունեցել նաև ստուգել հակառակորդի զգոնությունը, ուժ ցուցադրել, ճնշել՝ հետագայում բանակցություններում հնարավոր օգուտներ ստանալու նպատակով»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին գրանցված միջադեպերին և Ադրբեջանի կազմակերպած զորավարժություններին:
COVID-19 կորոնավիրուսից պաշտպանվելու կարանտինային միջոցառումների պատճառով ամբողջ աշխարհում գրեթե 370 մլն աշակերտներ չեն հաճախում դպրոց:
Վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհի 20 ամենահարուստ մարդիկ գրեթե 78 մլրդ դոլար են կորցրել Նյու Յորքի ֆոնդային սակարանում առեւտրային նստաշրջանի արդյունքներով հանգուցային ինդեքսների 1987 թվականից ի վեր ամենախոշոր փլուզման պատճառով:
Մալդիվներում աշխարհում առաջին կղզային առողջարանն են բացել այն զբոսաշրջիկներին մեկուսացնելու համար, որոնք կարող են ախտահարված լինել COVID-19 կորոնավիրուսով:
Wikileaks-ի նախկին իրազեկիչ Չելսի Մենինգը, որը գտնվում է քննչական մեկուսարանում, փորձել է ինքնասպանություն գործել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է համազգային արտակարգ իրավիճակի ռեժիմ սահմանելու մասին՝ երկրում նոր կորոնավիրուսի տարածման պատճառով:
Չինաստանում հայտնվել է խելացի ռոբոտ, որը կարողանում է կոկորդից քսուք վերցնել նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման համար, մշակումը կարող է նվազեցնել վարակման ռիսկը բուժաշխատողների շրջանում:
Կորոնավիրուսի բռնկման պատճառով Էվերեստը փակ է լինելու արշավախմբերի համար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելման հարցով:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ նոր տիպի կորոնավիրուս (COVID-2019) չի հայտնաբերվել: Նրա թեսթի արդյունքը բացասական է:
Իրանի իշխանությունները դիմել են Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ)՝ խնդրելով հինգ միլիարդ դոլար տրամադրել կորոնավիրուսի բռնկման պատճառով:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 34-ից մինչեւ 45 է հասել վերջին 24 ժամվա ընթացքում:
Կորոնավիրուսով վարակվածների թիվն Իսպանիայում մեկ օրում ավելացել է ավելի քան հազարով, ախտորոշվել է վարակման 4209 դեպք, 120 մարդ մահացել է:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի բռնկման հետեւանքով մահացածների թիվը գերազանցել է 5 հազարը:
Ադրբեջանի չորս քաղաքացու մոտ, որոնք վերադարձել են Իրանից եւ Իտալիայից, նոր կորոնավիրուս է հայտնաբերվել:
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Եթովպիայում:
Հունաստանի նոր նախագահ Եկատերինա Սակելարոպուլուն երդում է տվել եւ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը:
Բուլղարիայի խորհրդարանը հավանություն է տվել կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով մարտի 13-ից մինչեւ ապրիլի 13-ը երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելուն, որն առաջարկել էր երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը:
Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքի մասին: