
Մյանմայի զինվորական իշխանությունները կալանագրեր են տվել ընդդիմության 26 առաջնորդների

Մյանմայի ընդդիմության 26 գործիչների, որոնք ավելի վաղ իրենց հռչակել են այսպես կաչված ազգային միասնության կառավարության նախարարներ, կալանագրեր են տրվել հանրապետության զինվորական իշխանությունների կողմից, ապրիլի 23-ին հաորդել է Кyodo գործակալությունը՝ վկայակոչելով Հարավ-արևելյան Ասիայի այդ երկրի պետական հեռուստատեսությունը:
Ազգային միասնության կառավարությունը կոչված է միավորելու ուժերը, որոնք հանդես են գալիս փետրվարի 1-ին Մյանմայում կատարված զինվորական հեղաշրջան դեմ: Զինված ուժերի հրամանատարությունն այն հայտարարել է անօրինական կազմակերպություն: Այդ ինքնահռչակ կառավաության բոլոր 26 անդամներին հեռակա առաջադրվել են պետական դավաճանության մեղադրանքներ, որի համար Մյանմաի օրենքներով՝ նրանց կարող է սպառանալ ընդհուպ մինև մահապատիժ: Ազգային միասնության կառավարությունը հռչակվել է ապրիլի 16-ին: Դրա մեջ են մտել հիմնականում ընդդիմադիր Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի՝ ազատության մեջ մնացած ղեկավարները: Դրա ղեկավար Աուն Սան Սու Չժին մինչևհեղաշրջումը փաստորեն երկրի ղեկավարն էր, այժմ նա կալանավորված է: Ինքնահռչակ կառավարությունում «փոխնախագահի» և «վարչապետի» պաշտոնները տրվել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցչիներին, որոնք ունեն իրենց ռազմական կազմավորումները և առճակատման մեջ են գտնվում Մյանմայի բանակի դեմ:
Այդ երկրի զինվորական ղեկավարությունը փետրվարի 1-ին սահմանել է մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն և պաշտոնանկ է արել քաղաքացիական կառավարությանը: Զնված ուժերի հրամանատարությունը դա բացատրել է զանգվածային կեղծումներով, որռնք իբր կատարվել են 2020 թվականի նոյեմբերին կայացած ընդհանուր խորհրդարանական ընտրություններում: Մյանմայի բնակիչները փետրվարի սկզբից դուրս են գալիս հեղաշրջան դեմ բողոքի զանգվածային ելույթների, որոնք դաժանորեն ճնշվում են անվտանգության ուժերի կոմից: Իրավապաշտպանների տվյալներով՝ ապրիլի 21-ի դրությամբ ճնշման այդ ակցիաների զոհ է դարձել 739 մարդ, ներառյալ երեխաներ: Բողոքի շարժման ավելի քան 3,3 հազար մասնակիցներ ձերբակալված են, նրանցից 76-ը դատապարտած են բանտարկության: Կալանագրեր են տրվել 1 059 ցուցարարների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: