Ադրբեջանն ավարտել է դեպի Հայաստան ռուսական գազի տրանզիտը

SOCAR պետական գազային ընկերությունն ավարտել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական գազի մատակարարումը:

Այս մասին, հղում կատարելով РИА Новости-ին, տեղեկացնում eadaily.com-ը՝ նշելով, որ գործընթացն ավարտվել է ապրիլի 14-ին:

Մարտի 17-ին «Գազպրոմ էքսպորտը» հայտնեց, որ ռուսական ընկերությունն ու SOCAR-ը ստորագրել են կարճաժամկետ պայմանագիր՝ Ադրբեջանի տարածքով ռուսական գազի մատակարարման վերաբերյալ:

«Պայմանագիրը նախատեսում է, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» երկաթուղային գազամուղի ռուսական հատվածում պլանային-նախազգուշական վերանորոգման աշխատանքների ժամանակ գազը սպառողներին պետք է հասնի Ադրբեջանի տարածքով մինչև Վրաստանի սահման»,- ասվում էր «Գազպրոմ էքսպորտի» հաղորդագրության մեջ:

Ընկերությունը պարզաբանել է, որ վերանորոգման աշխատանքները կարող են տևել մինչև 3 շաբաթ, ինչից հետո ռուսական գազը կմատակարարվի նախկին երթուղով՝ Ռուսաստանի և Վրաստանի սահմանով:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930