
Սպիտակ տունը հաղորդագրություն է հրապարակել Բայդեն-Էրդողան հեռախոսազրույցի վերաբերյալ

ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում ամերկյան կողմը փոխացել է երկկողմ կառուցողական մթնոլորտում հարաբերությունները համագործակցության այլ ոլորտներով համալրելու և արդյունավետ կերպով անհամաձայնությունները կառավարելու իր հետաքրքրությունը:
Ինչպես հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությունը, երկու նախագահները համաձայնության են եկել ՆԱՏՕ-ի հունիսին կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպման մասին, որի ընթացքում քննարկվելու է երկկողմ ու տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ: