Ի՞նչ դիրքորոշում ունեն ընդդիմադիր խմբակցությունները՝ Աննա Հակոբյանի առաջարկի մասին

Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչելու գործընթացին հրավիրում եմ միանալ նաև ընդդիմադիր կին պատգամավորներին. այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։

«Բնականաբար, իմ այս առաջարկը պետք է քննարկվի ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարների հետ։ Այսպիսով՝ ես հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին»,- նշել է նա։

168.am-ը նախ Աննա Գրիգորյանից փորձեց ճշգրտել նրա և խմբակցության դիրքորոշումը։

Ի պատասխան` «Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց, որ հարցին կանդրադառնա վաղը` հրապարակային խոսքով։

Կարդացեք նաև

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունից էլ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը փոխանցեց. «Նման հանդիպում չենք պլանավորում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31