«Ադրբեջանն այս գիշեր մեծացրել է հրադադարի խախտման տրամաչափը. Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի»․ Արտակ Բեգլարյան
Ադրբեջանն այս գիշեր մեծացրել է հրադադարի խախտման տրամաչափը հայկական զինված ուժերի նկատմամբ՝ օգտագործելով նաև ականանետեր, թվիթերում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Դա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի։ Անպատժելիությունը միշտ նոր հանցագործություններ է ծնում», – գրել է նա։