Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա գնողների եռյակում է
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալներով՝ 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանը վաճառել է 84 հազար 338 մլն դոլարի էլեկտրաէներգիա, ինչը 467,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Հարկ է նշել, որ այս տարի, արդեն երրորդ ամիսը, էլեկտրաէներգիան տեղ է գտել տեղական արտադրանքի արտահանման առաջին տասնյակում. հունվար-սեպտեմբեր ամիսներին էլեկտրաէներգիայի մասնաբաժինը ներքին արտահանման ընդհանուր ծավալում կազմել է 3 տոկոս։
Նշենք, որ նման մեծ ծավալի էլեկտրաէներգիա տարիներ շարունակ չէր արտահանվել։
Geostat-ի փոխանցմամբ, 2022-ի 9 ամսում ամենաշատ էլեկտրաէներգիան Վրաստանը վաճառվել է Թուրքիային՝ 79,553 մլն դոլար, Հայաստանը երկրորդ տեղում է՝ 4,215 մլն դոլար, երրորդում՝ Ադրբեջանը՝ 569,7 հազար դոլար։
Այս տարի Վրաստանը գնել է ընդամենը 34,745 մլն դոլարի էլեկտրաէներգիա, այն էլ հիմնականում ձմռանն ու գարնանը։