ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին կոչ է անում ավելացնել միջազգային աջակցությունն ու մարդասիրական օգնությունը բռնի տեղահանված ու Հայաստանի Հանրապետությունում ապաստան գտած ավելի քան 100 000 Լեռնային Ղարաբաղի հայերին։ Օսմանիի հայտարարությունը տարածել է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջը։
Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ֆիլիպ Լոուրենսը թողնում է Կանադա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի պաշտոնը՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայով և դրան հաջորդած բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմամբ պայմանավորված։ Այս մասին հայտնել է Կանադայի «Հայ Դատի» հանձնախումբը։
Իսպանական Գրանադա քաղաքում տեղի ուենցավ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովը։ Երեկ ամբողջ օրվա ներհայաստանյան, ինչու չէ նաև միջազգային (ռուսական, թուրքական, ուկրաինական, ադրբեջանական) լրատվականների հիմնական շրջանառվող լուսանկարներից մեկը Նիկոլի ու Զելենսկու ֆոտոն էր, որտեղ նրանք բավական քաղցր զրուցում էին։ Դրանից բացի լուսանկարիչների ֆոտոխցիկը Գրանադայում ֆիքսել էր մի ուրիշ կադր ևս, որտեղ Նիկոլը, նենց ուղղակի՝ ոտքի վրա, զրուցում է Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ Եթե անունը ոմանց ոչինչ չասեց, նշեմ, որ սա այն կինն է, ով Բելառուսում մի ամբողջ քաոս ստեղծեց մի 3 տարի առաջ։
Գրանադայի հանդիպումն արձանագրում էր, առաջինը՝ ՀՀ պետականության կորուստ, երկրորդը՝ Հայաստանի տարածքը վերածել թուրք-ադրբեջանական կամ այլ երկրների շուկայական հարաբերությունների տարածքի, երրորդ՝ հայտարարության ստորագրումն ինքնին Ադրբեջանին պատերազմ սկսելու քարտ-բլանշ է տալիս։
«Ֆրանսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների կողքին է։ Այսօր կեսօրին Լեռնային Ղարաբաղում ծանր վիրավորում ստացած չորս հիվանդ տարհանվել է ֆրանսիական հիվանդանոցներ՝ համաձայն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի Երևանում ստանձնած պարտավորության»,- գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։
Ադրբեջանի հարավում գտնվող Մասալլը քաղաքի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատարը նաև հայտնեց, որ մի քանի ժամից Հայաստան կառաքվի մարդասիրական օգնության պարագաներ, որի նպատակն է աջակցել օգնության կարիք ունեցողներին:
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության մեկնարկը պետք է դիտարկել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ը լքելու հեռանկարի կոնտեքստում։ Ըստ նրա, երևում է, որ իսկապես Ֆրանսիայի կողմից որոշ մատակարարումներ կլինեն։
ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ նավթամթերքների սակավության պատճառով Հայաստանը ծանր իրավիճակ է ստեղծվել: Այս մասին գրում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։
Յանեզ Լենարչիչը ևս մեկ անգամ ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ օժանդակություն ցուցաբերելու Հայաստանի կառավարությանն ու ԼՂ հայությանը՝ ստեղծված խնդիրների մեղմման ու հաղթահարման նպատակով:
Սերժ Սարգսյանը երբեք դեմ չի եղել Մադրիդյան երեք հիմնարար սկզբունքների համատեքստից բխող որևէ լուծմանը։
Ըստ հրապարակման՝ Սարկոզին հարցաքննվում է հոկտեմբերի 3-ից՝ 2021 թ․ մայիսին ներկայացված գործի շրջանակներում։ Հարցաքննությունից հետո դատավորները վճռել են, որ կան բավարար ապացույցներ մեղադրանք ներկայացնելու համար։
Բացի կլիմայի փոփոխությունից, վարակի տարածման հիմնական գործոնները ներառում են բնակչության տեղաշարժի ավելացումը և ուրբանիզացիան:
Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան այցելել է Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Հենրի Կլուգեի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իբր «այսպես կոչված, ռեժիմն է խուճապ առաջացրել Ղարաբաղի տեղի բնակչության շրջանում և ստիպել նրանց տեղափոխվել Հայաստան»։
Տարերքի ազդեցությունից ամենաշատը տուժել են Իսլամական Հանրապետության հյուսիս-արևմուտքում գտնվող նահանգները, ինչպիսիք են Արդաբիլը, Արևմտյան Ադրբեջանը և Արևելյան Ադրբեջանը:
«Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները բազմակողմ են. այն ընդգրկում է տնտեսություն, առևտուր, լոգիստիկա, էներգետիկա»․ լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևը։
Ես երբեք չեմ գնացել դավադրապաշտական տեսությունների հետևից, բայց ավելի քան ակնհայտ է արդեն Ալիև-Փաշինյան քայլերի սինխրոնիզացիան: Ինչպես է Փաշինյանը «պաս» տալիս ու ինչպես է այդ քայլն Ալիևն ուղղում հայոց պետականության դեմ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Եվրախորհրդարանի կողմից «Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սպառնալիքների վերաբերյալ» հոկտեմբերի 5-ի հայտարարությանը:
Զանգիլանի շրջանի Աղբանդ գյուղում տեղի է ունեցել Արաքս գետի վրայով Ադրբեջանից Իրան տանող ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողությունը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Իսպանիայի Գրանադա քաղաքում ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման մեկնարկից առաջ, խոսել է տարածաշրջանի ու Ադրբեջանի մասին:
Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՖԵՅՔԱԶԵՐԾՈՒՄ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է. ❌«Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի»: Իրականում՝ ✅ Հայաստանը նորից միակողմանիորեն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը եւ անկլավները Ադրբեջանի կազմում (ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների հիման վրա) ✅ Ալիեւը, սպառելով իր ստանալիքը արեւմտյան ֆորմատի […]
Պատճառն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում բերքատվության ավելի մեծ աճ է կանխատեսվում, քան նախկինում։ Դա պայմանավորված է բարենպաստ եղանակային պայմանների պահպանմամբ:
ԱՄՆ ՄԶԳ պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակական աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը՝ կարողությունների զարգացման, փորձի փոխանակման, ինչպես նաև ստեղծված իրավիճակում արագ արձագանքման ոլորտում:
Ըստ հաղորդագրության՝ մրցանակը շնորհվում է «Իրանում կանանց ճնշումների դեմ նրա պայքարի և բոլորի համար մարդու իրավունքներն ու ազատություններն առաջ մղելու համար»։
Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։
Հոկտեմբերի 6-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի հետ համագործակացությամբ, սննդի և հիգիենիկ պարագաների 422 փաթեթ է տրամադրել համայնքում տեղավորված տեղահանված անձանց։
Ֆրանսիայի արտգործնախարար տիկին Կոլոնան նշում է, որ Արցախում տեղի ունեցածը նման է էթնիկ զտման: Տիկին նախարարն, իհարկե, չի մանրամասնել՝ «աչքերո՞վ» է նման էթնիկ զտման, թե՞ «ճակատն է» դրան նման: Բայց, կարծես թե, վատ չէ, երբ ասում է, որ նման է էթնիկ զտման:
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է առավոտյան Սև ծովի ջրատարածքում Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող հեռակառավարվող նավակ ոչնչացնելու մասին։ Ըստ գերատեսչության՝ նավակը լողում էր Ղրիմի թերակղզու ուղղությամբ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ քննադատելով Ֆրանսիայի մեղադրանքները նրա վերաբերյալ, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքից 150 քառակուսի կիլոմետր է օկուպացրել: