Միրզոյանն ու Բորելը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման հետ կապված հարցեր

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը մանրամասներ է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից։  X-ի իր միկրոբլոգում Բորելը գրել է, որ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի իրավիճակի և ավելի քան 100000 տեղահանված Ղարաբաղի հայերի կարիքների վերաբերյալ:

«Քննարկեցինք, թե ինչպես էլ ավելի ամրապնդել Հայաստանի կայունությունն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները։ Ընդգծեցինք ԵՄ հանձնառությունը՝ հետագայում խաղաղ գործընթացին նպաստելու հարցում»,- գրել է Բորելը։

Տեսանյութեր

Լրահոս