Սերժ Սարգսյանը երբեք դեմ չի եղել Մադրիդյան սկզբունքներից բխող որևէ լուծմանը․ Մամիջանյանը՝ Պուտինին. tert.am

Սերժ Սարգսյանը երբեք դեմ չի եղել Մադրիդյան երեք հիմնարար սկզբունքների համատեքստից բխող որևէ լուծմանը։

Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեղադրանքներին, արձագանքեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Այս մասին բազմիցս խոսել ենք, ևս մեկ անգամ պնդում եմ և հաստակորեն նշում, որ նախագահը Սարգսյանը երբեք դեմ չի արտահայտվել Մադրիդյան սկզբունքների շրջանակում որևէ լուծմանը։ Թույլ տվեք ավելին չմանրամասնել, որովհետև այստեղ նրբություններ կան, բայց Սարգսյանն այս հարցի հետ կապված իր տեսակետն արտահայտել է։ Մնացածն արդեն պատմությունը ցույց կտա»,- ասել է քաղաքական գործիչը։

Նշենք, որ Պուտինն ասել է, թե 15 տարի շարունակ Ռուսաստանը Հայաստանին առաջարկում էր զիջումների գնալ և Ղարաբաղի 5 տարածք վերադարձնել Ադրբեջանին և 2-ն իրենց պահել, բայց նրանք մերժել են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031