ԼՂ-ում ծանր վիրավորում ստացած 4 հիվանդ տարհանվել է ֆրանսիական հիվանդանոցներ

Լեռնային Ղարաբաղում ծանր վիրավորում ստացած չորս հիվանդ տարհանվել է ֆրանսիական հիվանդանոցներ։X-ի իր միկրոբլոգում այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

«Ֆրանսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների կողքին է։ Այսօր կեսօրին Լեռնային Ղարաբաղում ծանր վիրավորում ստացած չորս հիվանդ տարհանվել է ֆրանսիական հիվանդանոցներ՝ համաձայն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի Երևանում ստանձնած պարտավորության»,- գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031