«Ի՞նչ էր ուզում ասել Նիկոլն իր այս ակնհայտ հակառուսական ֆոտոսեսիայով»
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իսպանական Գրանադա քաղաքում տեղի ուենցավ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովը։ Երեկ ամբողջ օրվա ներհայաստանյան, ինչու չէ նաև միջազգային (ռուսական, թուրքական, ուկրաինական, ադրբեջանական) լրատվականների հիմնական շրջանառվող լուսանկարներից մեկը Նիկոլի ու Զելենսկու ֆոտոն էր, որտեղ նրանք բավական քաղցր զրուցում էին։ Դրանից բացի լուսանկարիչների ֆոտոխցիկը Գրանադայում ֆիքսել էր մի ուրիշ կադր ևս, որտեղ Նիկոլը, նենց ուղղակի՝ ոտքի վրա, զրուցում է Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ Եթե անունը ոմանց ոչինչ չասեց, նշեմ, որ սա այն կինն է, ով Բելառուսում մի ամբողջ քաոս ստեղծեց մի 3 տարի առաջ։
Հիմա փորձենք հասկանալ, թե ի՞նչ էր ուզում ասել Նիկոլն իր այս ակնհայտ հակառուսական ֆոտոսեսիայով։
Նախ, իմ կարծիքով նա այս ամենն արել է հատուկ՝ փորձելով Պուտինին անուղղակ մեսիջներ հղել՝ հասկացնելով, թե «ես ի՞նչ կուզեմ, ու ո՞ւմ հետ կուզեմ կհանդիպեմ», այլ կերպ ասած՝ հերթական անգամ լիզում եվրոպացիքի կոշիկները՝ ապացուցելով իր, այսպես կոչված «հավատարմությունը»։
Չէ, ես դեմ չեմ, քավ լինցի, իր իրավունքն է, կարող է Կիմ Չին Ընի հետ էլ լուսանկարվի, թեկուզ Էմերսոն Մնանգագվայի (Զիմբաբվեի նախագահ), բայց եթե այդ լուսանկարներն ու հանդիպումները լինեն իր անձնական տիրույթում, ոչ թե ազգային ու պետականության դեմ ուղղված։
Այս լուսանկարները փաստում են Փաշինյանի վերջնական գլորված լինելը, թե ինչ աստիճանի լուսանցքային ու ճղճիմ մակարդակի վրա է գտնվում՝ միևնույն ժամանակ ինչ վարկանիշի վրա է նաև ՀՀ-ն։ Այսինքն նա փորձում է մարդկանց «ինադու» ինչ-որ արհեստական կադրեր ստանալ, և ուղերձներ հղել՝ չհասկանալով որ ինքը մի փոքր ու խոցված պետության ոչ բարով ղեկավար է։
Ավելին, Փաշինյանը կամ չի գիտակցում, իսկ ավելի դաժան է, եթե գիտակցում է ու շարունակում է անել, որ լինելով նման կարգավիճակում ընկել է Արևմուտքի երախը ու տեսնում է, թե ոնց են իրեն, ինչպես նաև մեզ, խժռում։ Եվ այս ամենը թանկով ծախում ժողովրդի վրա, թե բա գիտեք «ես գնացի, եվրոպայի ուժեղներին տեսա, հարցերը գցեցի տեղը»։
Դասական մուխլոժություն, ինչը տեսնում են վերջին 5 տարիներին անընդմեջ։
Վերջում միայն ավելացնեմ, որ այդ նույն փոքր պեություն Հայաստանը, Սերժ Սագսյանի նախագահության տարիներին, ուներ հարգանք ու պատիվ, միջազգային հեղինակություն, լրիվ այլ մակարդակի արտաքին քաղաքականություն և ամենակարևորը` ոչ մեկի «ինադու» լուսանկարներ չի հրապարակել ու տեղեկատվական դաշտում ոչ մեկի դեմ չի տիրաժավորել։
Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի քաղաքականությանը հարգանքով էին վերաբերվում թե Եվրոպայում, թե Ռուսաստանում և թե Ամերիկայում:
Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանում Ալիևը չէր կարող արհամարել որևէ հանդիպում, իսկ եվրոպական փաստաթղթերում (ՀՀ-ԵՄ CEPA 2017թ. ) գրվում էր Արցախի ինքնորոշման իրավունքին ԵՄ աջակցության ու հավատարմության մասին:
Անհնարին է համեմատել անհամեմատելին: Նիկոլի շնորհիվ, տարածաշրջանային գործոնից Հայաստանը վերածվել է ոտքի տակ տրորվող խամաճիկ միավորի»: