«Նախիջևանի հետ կապը կապահովվի Իրանով». Շահին Մուստաֆաև

«Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները բազմակողմ են։ Այն ընդգրկում է տնտեսություն, առևտուր, լոգիստիկա, էներգետիկա»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական ​​հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևը։

Նրա խոսքով՝ կամուրջների միջոցով, որոնք կկառուցվեն Զանգելանի շրջանում, Իրանի տարածքով կապ կստեղծվի Նախիջևանի հետ։

Մուստաֆաևն ասել է, որ ձեռք է բերվել փոխադարձ համաձայնություն, ու կամրջի նախագիծ է գծվել։

Բացի այդ, Արաքս գետի ափերին վերականգնողական աշխատանքներ են իրականացվել, և գետը վերադարձվել է նախկին հունին։

Միաժամանակ, նախատեսվում է ստեղծել մաքսային անցակետերի ենթակառուցվածք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031