Առաջիկայում Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչները կրկին կայցելեն Լեռնային Ղարաբաղ. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Հենրի Կլուգեի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իբր  «այսպես կոչված, ռեժիմն է խուճապ առաջացրել Ղարաբաղի տեղի բնակչության շրջանում և ստիպել նրանց տեղափոխվել Հայաստան»։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները խոսել են նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին։

Ալիևի խոսքերով՝ «ներկայումս Ադրբեջանի բժշկական անձնակազմը ծառայություններ է մատուցում Խանքենդիի տեղի բնակչությանը», «առօրյա կարիքները հոգալու և սնունդ տրամադրելու համար տեղում ծառայություններ են մատուցում համապատասխան հաստատությունները»։

Նա հայտարարել է, որ կարևոր ենթակառուցվածքային օբյեկտները, ինչպես նաև պատմական, կրոնական և մշակութային հուշարձանները պահպանվում են ոստիկանության կողմից, իրականացվում է էլեկտրամատակարարում։

Ալիևն ընդգծել է, որ այս ամենը Ղարաբաղի հայ բնակիչների վերաինտեգրման ծրագրի պատրաստակամության և իրականացման ցուցիչ է։

Ալիևը նաև հայտարարել է, որ առաջիկայում Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչները կրկին կայցելեն Լեռնային Ղարաբաղ։ Թե ինչ առաքելությամբ՝ ո՛չ Ալիևը, ո՛չ միջազգային կառույցը չեն հստակեցրել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031