Բաժիններ՝

Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիին նոր մեղադրանքներ են առաջադրվել

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին նոր մեղադրանքներ են առաջադրվել 2007 թ․ նախընտրական արշավի ֆինանսավորման գործի շրջանակներում։

Նրան մեղադրում են «վկաների վրա ազդեցություն գործելու», ինչպես նաև «խարդախության նպատակով հանցավոր համաձայնություն կազմելու համար»։

Ըստ հրապարակման՝ Սարկոզին հարցաքննվում է հոկտեմբերի 3-ից՝ 2021 թ․ մայիսին ներկայացված գործի շրջանակներում։ Հարցաքննությունից հետո դատավորները վճռել են, որ կան բավարար ապացույցներ մեղադրանք ներկայացնելու համար։

Գործը հարուցվել էր այն բանից հետո, երբ ֆրանս-լիբանանցի գործարար Զիյադ Թաքիեդինը հետ էր կանգնել իր նախկին ցուցմունքից՝ պնդելով, որ Սարկոզիին երբեք չի հանձնել 5 միլիոն եվրո պարունակող ճամպրուկներ, և որ նման ցուցմունք էր տվել դատավորի ճնշման տակ։ Ըստ մեղադրանքի՝ Սարկոզիին այդ գումարը երեք ճամպրուկներով հանձնվել է 2006 և 2007 թթ․-ին Լիբիայի ղեկավար Մուամար Քադդաֆիից՝ նախընտրական արշավի ֆինանսավորման համար։ Այդ գործարքի միջնորդ է հանդիսացել Զիյադ Թաքիեդինը, որը հետագայում, փաստորեն, փոխել է ցուցմունքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս