Արցախի էլիտան՝ Բաքվի և Երևանի բանտերում

«Երկու ճակատ» պոդկաստի այս թողարկման հիմնական թեման Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառությունն ու կալանավորումն է Բաքվում, ինչպես նաև՝ Ալիևի հայազգի գործակից Նիկոլ Փաշինյանի նույնաբնույթ վարքը՝ հայ գեներալների ու իր ընդդիմախոսների ազատազրկումն արդեն Երևանի բանտերում։

Ի թիվս հիմնական թեմայի՝ Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանն անդրադարձել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նախօրեին Վալդայի ակումբում հնչեցրած զարմանալի մտքերին, թե 15 տարի շարունակ հայկական կողմը չի համաձայնել արցախյան հակամարտության փոխզիջումային տարբերակին։

Հաղորդման հեղինակները, մասնավորապես, հիշեցրել են, որ 2011-ին Ադրբեջանի և ոչ թե Հայաստանի մեղքով է վիժեցվել Կազանի փաստաթղթի ստորագրումը, որի միջնորդն, ի դեպ, հենց ՌԴ-ն էր՝ ի դեմս նախագահ Մեդվեդևի։ Հետագայում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը քանիցս հիշեցրել է կազանյան փաստաթղթի ստորագրմանը Հայաստանի պատրաստակամությունն ու հանձնառությունը, ՌԴ-ն էլ առնվազն դրան հակասող հայտարարություններ չի արել։

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների՝ հինգ համատեղ հայտարարությունների հեղինակ է, և այդ բոլոր հայտարարություններում շեշտադրվում էր արցախյան հակամարտությունը նաև ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակում լուծելու անհրաժեշտությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս