Հիմք ընդունելով նշվածը` ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի հունիսի 17-ի թիվ 1856-Ա հրամանով դադարեցվել է Կետոտիֆեն (կետոտիֆենի ֆումարատ), դեղահատեր, 1մգ, բլիստերում (30/3×10/)» դեղի 3070216 սերիայի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
Վերջին 8 տարվա ընթացքում «Վորլդ Վիժն Հայաստանը» Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում պարբերաբար կազմակերպել է համայնքների բնակչության և առաջնային օղակի բուժաշխատողների հանդիպումներ, որոնց ընթացքում վերհանվել են մոր և մանկան առողջապահական ծառայություններին առնչվող խնդիրները:
«Այսօր Նաիրի–Կոկսա կլինիկայի հիմնադրումը մեծ առաջընթաց է Հայաստանի բժշկության համար: Ֆիննական կլինիկայի չափորոշիչներին համապատասխան մենք նոր տեխնոլոգիա ենք ներդրել, նոր մեթոդներ, մեզ մոտ հատուկ համակարգչային ծրագիր է տեղադրված, որը վիրահատությունից առաջ ամբողջությամբ մոդելավորում է տեղադրվող հոդը: Դա միակ նման ծրագիրն է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում»:
Կանայք ոչ պլանավորված հղիությունից խուսափելու համար պետք է օգտագործեն ներարգանդային պարույրներ, հակաբեղմնավորիչներ, սակայն մի շարք դեպքերում հակաբեղնավորիչները անվնաս չեն, դրանց օգտագործումը կարող է հանգեցնել անոթային հիվանդությունների: Ոչ պլանավորված հղիությունից խուսափելու լավագույն միջոցը պահպանակների օգտագործումն է:
«Այս ընթացքում նույնիսկ Սիրիայից Հայաստան եկած այն մարդկանց մոտ, ովքեր մինչ այդ չեն ունեցել այս խնդիրը, արդեն նկատվում է դա, դրա համար խորհուրդ եմ տալի շատ օգտագործել յոդացված աղ: Շատ լուրջ են նաև լեղապարկային հիվանդությունները»,- հավելեց Ջանի Հադաթը՝ փաստելով, որ ցանկացած վիրահատություն կատարվում է փոքր բացվածքով, ինչը հնարավորություն է տալիս հիվանդին հենց նույն կամ հաջորդ օրն արդեն դուրս գրվել հիվանդանոցից:
Ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանի խոսքով` վերջին 5 տարում Հայաստանում գրանցվել են հիվանդացության 251, իսկ մահացության 135 դեպք: Մինչեւ 30 տարեկան մարդկանց մոտ հիվանդությունը բավականին հազվադեպ է հանդիպում, այն հատկապես տարածված է 50-69 տարեկանների շրջանում: Նրա խոսքով` վաղ հայտնաբերված մելանոման բուժվում է 95-98 %-ով:
Այսօր ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն համալրվել է Fresenius Medical Care գերմանական ֆիրմայի հեմոդիալիզի (սուր երիկամային անբավարարություն) համար նոր սարքավորումներով (արհեստական երիկամների ապարատներ), որի օգնությամբ կատարվում է արյան մաքրում (հեմոդիալիզ):
ՄԱԿ-ի անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, դեսպանների, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մասնակցությամբ Նյու Յորքում անցկացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված հանդիպումը:
Ոչ վարակիչ հիվանդություններից յուրաքանչյուր տարի աշխարհում մահանում է ավելի քան 40 միլիոն մարդ։ Եվրոպական տարածաշրջանում ՈՎՀ-երը կազմում են բոլոր մահերի շուրջ 86% և հիվանդացության բեռի 77%, ինչը դարձել է ահագնացող մարտահրավեր առողջապահական համակարգերի, երկրների տնտեսական զարգացման և ազգաբնակչության զգալի մասի բարեկեցության համար:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը հունիսի 6-ին իրականացրել 54 անվանում դեղի մանրածախ գների մշտադիտարկում թվով 5 դեղագործական ընկերությունում:
Հունիսի 8-ից 10-ը Նյու Յորքում կկայանա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված հանդիպումը:
Յուտայի համալսարանի հետազոտողները մշակել են չարորակ ուռուցքների այն տեսակների բուժման նոր մեթոդ, որոնք դժվարությամբ են ենթարկվում թերապիայի, ինչպես, օրինակ՝ ռետինոբլաստոման կամ աչքի քաղցկեղը:
Արցախում ապրիլյան հակամարտության օրերին վիրավորում ստացած 5 զինծառայող այս պահի դրությամբ վերականգնողական բուժում է ստանում հայկական «Քրոս» (Կարմիր խաչ) առողջության կենտրոնում:
Հայաստանում Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի և ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման ծրագրի կարևորագույն մասերից մեկն է ՀՀ ԱՆ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի առաջատար մասնագետների արտերկրյա վերապատրաստումը:
Հունիսի 1-ի դրությամբ գրանցվել է օձի խայթոցի 18 դեպք (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 14 դեպք):
1987 թվականից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է այն որպես «Առանց ծխախոտի» օր:
Համբուրգի «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայում բուժումը շարունակող, Արցախում ապրիլին մարտական դիրքերում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, առկա է թեթևակի դրական տեղաշարժ: Բազմապրոֆիլ աշխտորոշիչ հետազոտություններն ինտենսիվ շարունակվում են:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարից տուժած Գյումրու բժշկական կենտրոնում բուժում ստացող քաղաքացիների առողջական վիճակը միջին ծանրության է:
Երևանի Բաշինջաղյան փողոցում այսօր գիշերն արձանագրված դեպքի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ քաղաքացին այրվածքներով 1 անց 10 ընդունվել է ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Տղամարդու մոտ ախտորոշվել է «սուբտոտալ այրվածք բոցով»` III-IV աստիճանի:
Մայիսի 23-ին Շիրակի մարզում տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները բուժումը շարունակում են Գյումրու բժշկական կենտրոնում:
ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն այցելել է ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» ու Վրացական Ավերսի-Ռացիոնալ ընկերության գրության հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով անվավեր են ճանաչվել ներքոհիշյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մարդատար միկրոավտոբուսի վթարից տուժած 7 քաղաքացի բուժումը շարունակում է Գյումրու բժշկական կենտրոնում:
18-ամյա զինվորը մարտի սկզբին ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում։
Նախարարի հանձնարարականով` տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունը պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքի առկա նշված խմբաքանակը:
Մայիսի 23-ին գիշերը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մարդատար միկրոավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները գտնվում են Գյումրու բժշկական կենտրոնում և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:
Գազարի հյութը չափազանց առողջարար է: Այս հյութի կանոնավոր օգտագործումը զգալիորեն կհեշտացնի ձեր կյանքը: Խորհուրդ է տրվում առավոտյան նախաճաշից առաջ 1 բաժակ գազարի հյութ խմել:
Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների Առողջապահության, Սննդի և Ազգաբնակչության ոլորտի ղեկավար պարոն Անիս Բարիշի, Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավար տիկին Սուսաննա Հայրապետյանի մասնակցությամբ խորհրդակցության առանցքում էին Համաշխարհային բանկի և ՀՀ առողջապահության նախարարության երկկողմ համագործակցության ծրագրերը:
Բժիշկների երկարատև և քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթունի հետևանքով տուժածներն ապաքինվեցին։
ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն այցելել է ԼՂՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, Ուռուցքաբանական դիսպանսերի շինհրապարակ, «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ: